Որքանո՞վ է Հայաստանը գրավիչ Վրաստանի «օրենքով գողերի» համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Որքանո՞վ է Հայաստանը գրավիչ Վրաստանի «օրենքով գողերի» համար

14:36 16.03.2018

Վրաստանում «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման հետևանքով չի բացառվում, որ Վրաստանի «օրենքով գողերը» տեղափոխվեն Հայաստան: Հայաստանը գրավիչ է այնքանով, որ չունի Վրաստանի նման խիստ օրենքներ, Հայաստանի հետ գործում է ազատ վիզային ռեժիմ, իսկ երկրի սոցիալ-տնտեսական վիճակից «օրենքով գողերը» կախում չունեն»,- այսօր՝ մարտի 16-ին, Հայաստան-Վրաստան տեսակամուրջի ժամանակ նման կարծիք են հայտնել Վրաստանի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան և իրավագիտության դոկտոր, իրավաբան Գեորգի Կոյավան։ 

Փետրվարի սկզբին Վրաստանի ղեկավարությունը հայտարարել էր «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել էր 5 օրինագծերի փաթեթ: 

«Առաջին օրենքը 2005թ.-ին է ընդունվել ու միայն «օրենքով գողերին» էր վերաբերում, իսկ «օրենքով գողերի» դեմ պայքարի երկրորդ ալիքը սկսվեց 2013-15թթ.-ներին, որն ավելի շատ սոցիալական գործոն ուներ: Վրաստանը երբ դարձավ ԵՄ անդամ, և ազատ վիզային ռեժիմը սկսեց գործել, Վրաստանի «օրենքով գողերը» բնակություն հաստատեցին եվրոպական այնպիսի երկրներում, որտեղ շատ էին Վրաստանի քաղաքացիներն ու միգրանտները՝ Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում: Իսկ երբ այստեղից միգրանտներին պարտավորեցրին վերադառնալ հայրենիք, վրացական ղեկավարությունը օրենքները խստացնելու որոշում կայացրեց՝ նրանց ազդեցությունը երկրում նվազեցնելու համար»,- ասաց Վրաստանի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան:

Վրաստանի քրեական օրենսգրքում 2005թ.-ի դեկտեմբերին՝ Սաակաշվիլիի ղեկավարության տարիներին, մտցվեց 223 դրույթը, որը կոչվում է «Մասնակցությունը «գողական աշխարհին» և «օրենքով գողեր»: Այս դրույթը մտցված է կազմավորված հանցագործության հոդվածի տակ: 

Ավելի ուշ՝ 2006թ.-ին, օրենքում փոփոխություն արվեց՝ պատժի խստացում: Առաջին մասով՝ «գողական աշխարհին» մասնակցության համար, նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում, տուգանքով կամ առանց դրա, և երկրորդ մասով՝ «օրենքով գողերի» համար, սահմանվում է 7-10 տարվա ազատազրկում՝ տուգանքով կամ առանց դրա: 

«Կարծում եմ՝ հոդվածը առանց այդ էլ խիստ պատիժ էր սահմանում: Իսկ նոր խստացումը սահմանում է պատիժ ոչ միայն օրենքով գողերի գործողությունների համար, այլև կոչումի համար: Թե որքանո՞վ խստացումը կարդարացնի իրեն՝ դժվար է այսօր դատել»,- նշեց իրավաբան Գեորգի Կոյավան:

2017թ.-ին Վրաստանում «օրենքով գողերի» 20 քրեական գործ է եղել, որից 6-ն արդարացվել, 14-ը դատապարտվել են: ԵՄ-ի կողմից օրենքի խստացման համար որևէ առարկություն չի եղել: Չի եղել նաև վճռի բողոքարկում: Թե որքանո՞վ է խստացումը համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին՝ Գեորգի Կոյավան վիճելի հարց որակեց: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP