Զելենսկին քննադատել է Բրազիլիայի առաջնորդին կարգավորման առաջարկների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Զելենսկին քննադատել է Բրազիլիայի առաջնորդին կարգավորման առաջարկների համար

21:09 07.08.2023

Վլադիմիր Զելենսկին CNN Brazil-ին տված հարցազրույցում քննադատել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային՝ Ուկրաինայում կարգավորման իր առաջարկների համար, ներառյալ Ռուսաստանի անվտանգության երաշխիքները՝ ասելով, որ եթե Բրազիլիայի ղեկավարը ցանկանում է իրեն ինչ-որ բան ասել, ապա «թող նստի և ասի»:

Անցյալ շաբաթ Բրազիլիայի նախագահը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր առաջարկները պատրաստ կլինեն, երբ Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան պատրաստ լինեն բանակցությունների։ Բրազիլիայի նախագահի խորհրդական Սելսո Ամորիմը նշել է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր քննարկելիս «Ռուսաստանի անվտանգության հարցերը չեն կարող մի կողմ թողնել»։

«Տարօրինակ է խոսել Ռուսաստանի Դաշնության անվտանգության մասին: Միայն Ռուսաստանը, Պուտինն ու Լուլան են խոսում Ռուսաստանի անվտանգության մասին, այն երաշխիքների մասին, որոնք պետք է տրվեն Ռուսաստանի անվտանգության համար»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով Բրազիլիայի ղեկավարի և նրա խորհրդականի վերջին հայտարարությունների մասին հարցին։

Նա նշել է, որ Բրազիլիային աշխարհում ավելի շատ են հարգում, քան Ռուսաստանին։ Զելենսկին ասել է, որ Բրազիլիայի նախագահը չպետք է համաձայնի Պուտինի ասածի հետ։

«Անկեղծ ասած, եթե նախագահ Լուլան ուզում է ինձ ինչ-որ բան ասել, թող նստի և ասի ինձ»,- ասել է Զելենսկին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

13:30 25.11.2024

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

Կրեմլը տեսնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոսում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության մասին, մինչդեռ ներկայիս ամերիկյան վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, միայն թեժացնում է հակամարտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել տեղեկությունը, թե Թրամփի թիմն այս տարի աշխատելու է ամերիկյան ներկայիս […] ...

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:22 25.11.2024

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի: Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի […] ...

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

13:15 25.11.2024

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […] ...

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

13:08 25.11.2024

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու, ով հայտնել է, որ ոչ սթափ լինելու պատճառով ընկել և ստացել է նշված վնասվածքը: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՈԳՎ և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում մոտակա օրերին

13:00 25.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում մոտակա օրերին

Երևանում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 25-26-ին լեռնային շրւջաններում՝ ձյան, նոյեմբերի 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում՝ թաց ձյան և […] ...

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

12:51 25.11.2024

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

Լիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է DHL ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչություն, հայտնում է LRT պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասին։ Ըստ նրա՝ վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական խնդրի կամ մարդկային գործոնի պատճառով։ «Պաուլաուսկասը ասել է, որ ահաբեկչության վարկածը չի կարելի բացառել», ասվում է LRT-ի հայտարարության մեջ: Նա հավելել […] ...

BACK_TO_TOP