22:20 07.08.2023
Հաճախ հիշողության և ուշադրության հետ կապված խնդիրներ բոլոր տարիքի մարդկանց մոտ առաջանում են անառողջ սննդակարգի և, որպես հետևանք, վիտամինների և հանքանյութերի պակասի պատճառով: Որոշ նյութերի պակասը կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների, ինչպիսիք են՝ մեծահասակների մոտ Ալցհեյմերի հիվանդությունը կամ երեխաների զարգացման հետաձգումը:
Նյարդաբան Օլգա Կոզլովան «Իզվեստիա»-ին ասել է, թե որ մթերքներն են բարելավում ուղեղի աշխատանքը և հիշողությունը։
Ինչպես նշել է բժիշկը, ճանաչողական գործառույթների բարելավման գաղտնիքը հաճախ ճիշտ սնվելու մեջ է։
«Այնպիսի ձկները, ինչպիսիք են՝ ծովատառեխը, սկումբրիան և սաղմոնը, օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր են, որոնք ոչ միայն բարելավում են ուղեղի աշխատանքը, այլև օգնում են ամրացնել և մաքրել անոթները, նորմալացնել արյան ճնշումը և կանխել սրտանոթային հիվանդությունները: Յուղոտ ձուկը սննդակարգում ներառելը կարող է մեծապես բարելավել հիշողությունն ու նյութափոխանակությունը»,- ասել է Կոզլովան։
Նաև, ըստ նրա, օմեգա-3-ի հիանալի աղբյուր է կտավատի սերմի յուղը: Այն պարունակում է ճարպաթթուների զգալի մասը, որոնք օգնում են ամրապնդել հիշողությունը։
Շոկոլադի չափավոր օգտագործումը նույնպես բարենպաստ է ազդում ուղեղի վրա, ընդգծել է մասնագետը։
«Մուգ շոկոլադը կարող է օգտակար լինել ձեր ուղեղի համար: Այն պարունակում է անտոցիանիններ և ֆլավանոլներ, որոնք բարելավում են արյան անոթների աշխատանքը և մեծացնում արյան հոսքը դեպի ուղեղ։ Արդյունքում ուղեղը ստանում է հավելյալ սնուցում, ինչը նպաստում է նրա կենսունակությանն ու արդյունավետությանը»,- հավելել է բժիշկը։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ հավի ձուն հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք կարևոր դեր են խաղում ուղեղի առողջության հարցում։
«Ձուն օգնում է տարեցների դեմենցիայի կանխարգելմանը և երիտասարդների մոտ լավացնում է հիշողությունը և կենտրոնացումը: Ձվի դեղնուցում պարունակվող խոլինը անհրաժեշտ է նյարդային հյուսվածքի բնականոն աշխատանքի համար»,- պարզաբանել է բժիշկը։
Մասնագետը նաև հորդորել է սննդակարգում չմոռանալ ներառել ընկույզ։ Այն ուղեղի համար սննդանյութերի «իսկական պահեստ» է։
«Ընկույզը պարունակում է մելատոնին, մագնեզիում և օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ապացուցված են, որ բարելավում են ճանաչողական գործառույթը: Ընկույզի մեջ հայտնաբերված վիտամին E-ն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, նվազեցնում է բորբոքումն օրգանիզմում և կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջընթացը: Օրական մի քանի ընկույզ ուտելը կօգնի էապես բարելավել ուղեղի աշխատանքը»,- ասել է Կոզլովան։
Ամփոփելով վերը նշվածը՝ նա նշել է, որ սննդանյութերով հարուստ և կալորիականությամբ հավասարակշռված դիետան լավագույն մոտեցումն է ոչ միայն ուղեղի, այլև ամբողջ մարմնի առողջությունը պահպանելու համար: Միաժամանակ բժիշկը հորդորել է չմոռանալ, որ նույնիսկ ամենաառողջ մթերքների՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ12:20 25.11.2024
Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցըԿայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...
12:12 25.11.2024
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքումՄասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...
12:05 25.11.2024
Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...
11:53 25.11.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգՆոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...
11:47 25.11.2024
Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակովՆոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...