21:10 05.08.2023
Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը դեռ նախորդ տարվանից է կրում 44-օրյա պատերազմին մասնակցած ու անձնվիրաբար զոհված, պատմաբան, հետախույզ, «Մարտական խաչի» ասպետ Վահագն Թումասյանի անունը: Այսօր էլ, իր ծննդյան տարեդարձի օրը, նույն մարզադաշտի առաջ մեծ հանդիսավորությամբ բացվեց անմահ հերոսի կիսանդրի-հուշաքարը:
Ռազմական գործի լավագույն գիտակ, ազգային հերոսի կերպար… այսպես են ճանաչողները նկարագրում արդեն 42-ամյա լեգենդար հետախույզին, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքին անձնուրաց ծառայելուն:
Մասնագիտությամբ պատմաբան Վահագն Թումասյանը 2007թ.-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, նախ՝ որպես դիպուկահար, այնուհետև` հետախույզ: Թուրքերենին ու ադրբեջաներենին գերազանց տիրապետող զինվորականը ձգտել է իր մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվել: Վահագնը վերապատրաստվել է Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ռազմական լավագույն ակադեմիաներում և վերադարձել պատվոգրերով:
Թշնամու թիկունքում, հայրենիքի սահմաններում թրծված հետախույզը կարողացել է հեռազդեցությամբ շեղել դիմացինին ու իր կամքը թելադրել: Մտավոր ու ֆիզիկական մեծ կարողություններ ուեցող հայրենասերը 44-օրյային 2 անգամ է մեկնել ռազմաճակատ: Զորավար Անդրանիկ, Մարշալ Բաղրամյան, Գարեգին Նժդեհ… Վահագնի անթիվ-անհամար մեդալներն ու պատվոգրերը այսօր համալրվեցին նորերով, բայց արդեն հետմահու:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:30 17.11.2024
Բժանիան ասել է, որ մնում է Աբխազիայի ընտրված նախագահը14:30 17.11.2024
Բժանիան ասել է, որ մնում է Աբխազիայի ընտրված նախագահըԱսլան Բժանիան ՏԱՍՍ-ին ասել է, որ չնայած ընդդիմության հայտարարություններին, ինքը շարունակում է մնալ Աբխազիայի Հանրապետության ընտրված նախագահը։ «Կա օրենք, օրենքի տեսակետից ես ընտրված նախագահն եմ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև նշել է, որ Աբխազիայի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողացել որևէ հարցում փոխզիջում գտնել։ «Իմ դիրքորոշումն անփոփոխ է, ես հանդես եմ եկել հայտարարությամբ, ես դա […] ...
14:10 17.11.2024
Բրազիլիայի առաջին տիկինը հայհոյել է Մասկին G20-ի գագաթնաժողովից առաջԲրազիլիայի առաջին տիկին Ռոզանջելա Լուլա դա Սիլվան անպարկեշտ է արտահայտվել Իլոն Մասկի հասցեին՝ շաբաթ օրը Ռիո դե Ժանեյրոյում G20 հանրային միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ հրապարակման՝ Ռոզանժելա Լուլա դա Սիլվան ելույթ է ունեցել միջոցառման ժամանակ, որտեղ խոսել է սոցիալական ցանցերը կարգավորելու անհրաժեշտության մասին։ «Ես քեզանից չեմ վախենում, Իլոն Մասկ»,-ասել է Բրազիլիայի նախագահի […] ...
13:53 17.11.2024
Բժանիա. Աբխազիայի ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի ապակայունացմանԱբխազիայում քաղաքական ճգնաժամի ուժային լուծումը կհանգեցնի հետագա ապակայունացման, տնտեսական կորուստների և հումանիտար իրավիճակի վատթարացման։ Այս մասին ասված է Հանրապետության Նախագահի լրատվական կենտրոնի հաղորդագրության մեջ։ «Ուժային լուծումը, որն ակնհայտորեն նախընտրում է աբխազական ընդդիմությունը, կհանգեցնի հետագա ապակայունացման, տնտեսական կորուստների և հումանիտար ճգնաժամի, իսկ խաղաղ լուծումը, ընդհակառակը, կստեղծի պայմաններ՝ Աբխազիայի կայունության վերականգնման, ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման համար»,-ասված […] ...
13:33 17.11.2024
Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ. ԵՊՀ ռեկտորի ուղերձըԵրևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՜ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը կյանքի այն շրջանն է, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այլև մեծ նպատակներն ու երազանքները։ Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ։ Յուրաքանչյուր […] ...
13:20 17.11.2024
Վրաստանի և Ուկրաինայի ոչ-ոքին. Ազգերի լիգաՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: ...
13:12 17.11.2024
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար առաջնային նպատակներից էԲարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը նորօրյա աշխարհում տնտեսական կարեւոր խթան է։ Իսկ Հայաստանի համար այն առավել քան անհրաժեշտ է, հատկապես՝ տնտեսության արտադրողականության բարձրացման տեսանկյունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սրանով էլ պայմանավորված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեր երկրի Կառավարության առաջնային նպատակներից է»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...