Միքայել Մելքումյանը Սևանա լճից պարբերաբար լրացուցիչ ջրառ կատարելու հարցին պահանջում է քաղաքական գնահատական տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Միքայել Մելքումյանը Սևանա լճից պարբերաբար լրացուցիչ ջրառ կատարելու հարցին պահանջում է քաղաքական գնահատական տալ

14:08 28.08.2018

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Սևանից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ասելով, որ նա պետք է կարողանա քաղաքական գնահատական հնչեցնել՝ տարիներ շարունակ Սևանա լճից ջրի բացթողնման անհրաժեշտությունն արդյո՞ք կապված է նախորդ տարիներին սխալ մենեջմենթի, բյուջեի անարդյունավետ ծախսման հետ:

«Սևանա լճի էկոլոգիական խնդիրները պետք չէ հակադրել գյուղացիական տնտեսությունների պրոբլեմների հետ, դրա համար կա պետություն, որը պետք է կարգավորի: Վերջին տարվա ընթացքում ներդրումներ կատարվե՞լ են կորուստների իջեցման մեջ, թե՞ նույնն է կամ ավելանում է: Պետական կառավարման համակարգը ինչպե՞ս է արձագանքում իր գործիքներով»,- ասաց նա:

Գաբայանը նշեց, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր. երբ սահմանվում էր լրացուցիչ ջրառի 170 մլն խմ ծավալը, այդ տարի դեռ ունեինք Սևջուր գետը, որը տարեկան տալիս էր 90 մլն խմ ջուր, սակայն այսօր գոյություն չունի, այդտեղ միայն կոյուղաջրեր են հոսում:

«Մենք ունեինք Արփա-Սևան թունելով 250-260 մլն խմ ջրի՝ դեպի Սևան տեղափոխում, այսօր միջինը տեղափոխում ենք 100 – 110 մլն խմ, այս ամենը հանգեցնում է այն պարզ ընդհանրացմանը, որ մոտ 250 մլն խմ՝ այն օրվանից, երբ սահմանվել էր 170 մլն-ը, այսօր համակարգում պակասում է, ես էլ չեմ նշում մնացած կորուստները, օրինակ, Ախուրյանի ջրամբարում, քանի որ Թուրքիայում կառուցվում են ջրամբարներ, և ավազանի ջրերը Թուրքիայից դեպի Ախուրյանի ջրամբար կրճատվել են: Կորուստները ավելացե՞լ են արդյոք. եթե որպես ուղղակի մասնագետի՝ իմ կարծիքը հարցնեք, կարող եմ ասել՝ ավելացել են»,- նշեց նա:

Մելքումյանը կրկին հիշեցրեց՝ իրեն առավելապես հետաքրքրում էր հարցի առաջին մասը՝ Կոմիտեի նախագահի քաղաքական գնահատականը, որովհետև ԱԺ ամբիոնը քաղաքական ամբիոն է: Նա նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք օրենսդրական փոփոխությունների կարիք կա: Գաբայանն արձագանքեց, որ Ջրային օրենսգիրքը վերանայելու կամ թեկուզ նորը մշակելու կարիք կա: Նա նաև նշեց՝ որպեսզի լուծեն Սևանի խնդիրը, բազմաթիվ այլ խնդիրներ կան դեռ լուծելու: Կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենք չեն կարող պնդել, որ այսօր կամ վաղը ոռոգման համար չեն դիմելու Սևանին, քանի որ այստեղ մի շարք խնդիրներ կան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

BACK_TO_TOP