10:44 02.08.2023
«Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման շրջանակում Հայաստան կժամանի խոշոր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:
«Այս համաժողովի միջոցով մենք նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ հզորացնելով մեր արտադրական ներուժը և դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը:
Գիտելիքահեն նախագծերը մնայուն արժեք են պետության համար, և, հաջողությամբ այն առևտրայնացնելու պարագայում, կարող են դառնալ Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը։ Էկոնոմիկայի նախարարությունն ու անձամբ ես ստանձնել ենք հանձնառություն՝ աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք խթանում են ստեղծարարությունը ու գիտելիքահենք ձեռներեցությունը: Մենք խորապես հավատում ենք, որ գիտելիքը սահմաններ չի ճանաչում, և որ միասին կարող ենք հարթել գիտելիքի և գործարարության համատեղ ճանապարհը: Այդ իսկ պատճառով էլ նախաձեռնել ենք «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը, որը ծառայելու է որպես միավորող հարթակ գիտնականների, գործարարների, ներդրողների և ոլորտային քաղաքականության մշակումներ կատարողների համար։ Բացի ներքին աշխատանքից, պետք է ակտիվորեն ձգտենք համագործակցել միջազգային գործընկերների հետ: Այլ երկրների հետ գործընկերության միջոցով մենք կարող ենք բացել նոր շուկաներ մեր գիտնականների համար և տալ նրանց համագործակցության հնարավորություն»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ կան մի շարք հանգամանքներ, թե ինչու է համաժողովի անցկացումը կարևոր։
Առաջինը՝ նորարարության խթանումն է, այնուհետև գիտելիքների փոխանակումը, ներդրումների ներգրավումը, միջազգային ճանաչումը, նորարարությունների ցուցադրումը, ինչպես նաև գիտելիքի տարածումը։
Միջոցառման այս տարվա հիմնական բանախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա է։ Նրա բեսթսելերները՝ «Սև կարապը» և «Հակափխրունությունը» շարունակում են խորը ազդեցություն ունենալ գիտության և գործարարության ոլորտների վրա։
Նասիմ Նիկոլաս Թալեբը լայնորեն ընկալվում է որպես փայլուն և ոչ ավանդական մտածող, որը մարտահրավերներ է նետում պայմանական իմաստությանը և խրախուսում մարդկանց մտածել շրջանակներից դուրս։
Թալեբն իր ողջույնի խոսքում ընդգծել է՝ ուրախ է մասնակցելու «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման։
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այս բացառիկ միջոցառմանը մաս կազմելու հրավերի համար։ Պատիվ և արտոնություն է լինել գիտության և գործարարության օրերի հիմնական զեկուցողը։ Այս միջոցառումը կարևոր հարթակ է Հայաստանի համար, որտեղ գիտնականները հանդիպում են բիզնես առաջնորդների հետ՝ քննարկելու միջդիսցիպլինար համագործակցության կարևորությունը, մեր օրերի մարտահրավերներն ու հնարավորությունները: Հայաստանը՝ հին պատմություն և կենսունակ մշակույթ ունեցող երկիր, այն առանձնահատուկ տեղ է գրավում իմ սրտում: Ինձ միշտ գրավել են քաղաքակրթությունները, որոնք անցել են ժամանակի փորձությունը և անչափ նպաստել մարդկության առաջընթացին: Հայաստանն, անկասկած, քաղաքակրթության այն բնօրրաններից է, որն աշխարհին առաջարկել է անթիվ մտավոր նվաճումներ և գիտնականներ»,-իր խոսքում նշել է Թալեբը։
Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումն անց է կացվելու դեկտեմբերի 1-2-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումն առաջին անգամ անց է կացվել 2022 թվականին։ Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում էին գլխավոր հյուր և բանախոս, Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...