ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի դիտարկման դեպքում Հայաստանը կկիրառի վետոյի իր իրավունքը. ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի դիտարկման դեպքում Հայաստանը կկիրառի վետոյի իր իրավունքը. ԱԳՆ

11:30 28.08.2018

ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ:

Նա նաև անդրադարձել է Անգելա Մերկելի այցին.

«Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին: Հայկական կողմը պիտի ներկայացնի հստակ առաջարկներ, քննարկվել է վիզաների ազատականացման հարցը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, պետք է նշեմ, որ Գերմանիան հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատմամբ: Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա այն մթնոլորտում, երբ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան: Գերմանիան պատրաստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել Արցախի խնդրի կարգավորման հարցում »,- ասել է նա:

Աննա Նաղդալյանը նաև նշել է, որ Անգելա Մերկելը, խոսելով Բաքվում, ասել է, որ հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներին պետք է իրական լուծումներ տրվեն:

Աննա Նաղդալյանը նաև հավելել է` եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, վերջերս նման հայտարարություններ լինում են, ապա Հայաստանը կկիրառի վետոյի իրավունքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

19:12 28.04.2025

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ Ավանեսյան

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...

Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին

19:00 28.04.2025

Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...

Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները քաոս են առաջացրել

18:53 28.04.2025

Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները քաոս են առաջացրել

Իսպանիայի և Պորտուգալիայի զգալի հատվածներում էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, առաջացել են մեծ խցանումներ, հետաձգվել չվերթեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Իշխանությունները դեռ չեն կարողացել պարզել անջատումների հստակ պատճառը՝ չնայած կիբերհարձակումը չի բացառվում։ Կատարվում է հետաքննություն։ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսպանիայում իրավիճակը կառավարելու համար […] ...

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

18:45 28.04.2025

Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

BACK_TO_TOP