Քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ ահազանգեր են ստացվել. զոհեր և տուժածներ չկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ ահազանգեր են ստացվել. զոհեր և տուժածներ չկան

10:46 31.07.2023

Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որից Երևան քաղաքում՝ 48, Արագածոտնի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3 դեպք (շինությունների վնասված տանիքների, կառուցատարրերի, էլեկտրական լարերի, ավտոմեքենաների, շրջված ու կոտրված ծառերի և այլն)։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։

Քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

18:23 21.11.2024

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

Միխայիլ Մամիաշվիլին կշարունակի ղեկավարել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՌԸՖ)։ ՌԸՖ-ի նախագահը վերընտրվել է միաձայն որոշմամբ։ 61-ամյա Մամիաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, մինչ այս վերընտրվել էր 2002, 2008, 2013, 2016, 2020 թվականներին։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն […] ...

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

18:17 21.11.2024

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...

Առաջարկությունների ու խնդիրների հավաքագրումը որպես ծառայության որակն ու արդյունավետությունը բարելավելու կարևոր բաղադրիչ. Կանանց հարցերով խորհրդի հանդիպում Գյումրիում

18:12 21.11.2024

Առաջարկությունների ու խնդիրների հավաքագրումը որպես ծառայության որակն ու արդյունավետությունը բարելավելու կարևոր բաղադրիչ. Կանանց հարցերով խորհրդի հանդիպում Գյումրիում

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպման շրջանակում նոյեմբերի 20-ին Գյումրիում էին Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների կին ծառայողները։ Ամփոփելով նախորդ հանդիպմանը կին պարեկների բարձրացրած հարցերի և առաջարկությունների հավաքագրման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հետաքրքրվել է ներդրված լուծումների արդյունքներով։ Արթուր Խուդինյանը, ընդգծելով քաղաքացու և ոստիկանի միջև արդյունավետ հաղորդակցության կարևորությունը, […] ...

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել

18:06 21.11.2024

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել։ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։ Տեղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։ Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է […] ...

SHANTNEWS

18:00 21.11.2024

SHANTNEWS

Կոսովոյի հավաքականի տեխնիկական պարտությունը կբողոքարկվի Մարզական արբիտրաժային դատարանում

17:55 21.11.2024

Կոսովոյի հավաքականի տեխնիկական պարտությունը կբողոքարկվի Մարզական արբիտրաժային դատարանում

ՈՒԵՖԱ-ն Կոսովոյի հավաքականին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել Ռումինիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 5-րդ տուրի խաղում։ Ռումինիայում կայացած հանդիպման ընթացքում հյուրերի ֆուտբոլիստները հեռացել էին խաղադաշտից ու հրաժարվել շարունակել հանդիպումը։ Պատճառը մրցակցի երկրպագուների կողմից սադրանքն էր։ ՈՒԵՖԱ-ն նաև 6 հազար եվրոյով տուգանել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիային։ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպից հետո հայտարարել է, որ […] ...

BACK_TO_TOP