20:16 25.07.2023
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.
«Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է որպես պատերազմական հանցագործություն:
Արդեն ութ ամիս շարունակվող անմարդկային շրջափակման և Արցախի ժողովրդին Բաքվի իրավազորությանը բռնի կերպով ենթարկելու փորձերի շրջանակներում Ադրբեջանի իրականացրած հանցավոր գործողությունների ամբողջությունը չափազանց վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության:
Այս համատեքստում անպատասխանատու ենք համարում Ադրբեջանի միջազգային հակաիրավական գործողություններն օրինականացնելու ցանկացած փորձ, այդ թվում` Լաչինի միջանցքի վերաբերյալ սեփական միջազգային պարտավորությունները չկատարելու և Արցախի շրջափակումը խստացնելու Բաքվի քաղաքականության մաս կազմող առաջարկություններին ուղղակի կամ անուղղակի կերպով հավանություն տալու միջոցով: Արցախում միտումնավոր հումանիտար աղետ ստեղծած և համակարգված կերպով այն սաստկացնող Ադրբեջանի հանցավոր օրակարգին զանկացած աջակցություն ոչ միայն ավելացնում է անմեղ մարդկանց տառապանքները, այլև խախտում է միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները, ներառյալ մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Քաղաքակիրթ միջազգային հանրությունը վաղուց մերժել է պետության ներքին գործերի անվան տակ մարդու իրավունքների զանգվածային խախտման ենթադրյալ իրավունքի վրա հիմնված արդարացումները` նման հանցագործությունների համար մեղավորներներին կանգնեցնելով ռազմական տրիբունալների առջև և ստեղծելով իրավական հիմքեր ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:
Արցախի ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն: Մարդու իրավունքների հիմքում ընկած է հենց մարդկային արժանապատվությունը, որը հանդիսանում է դրանց հանդեպ հարգանքի երաշխիքը: Արցախի ժողովրդի արժանապատվության ոտնահարումը նշանակում է նրա հիմնարար իրավունքների մերժում և ճանապարհ է հարթում Ադրբեջանի կողմից էլ ավելի անմարդկային հանցագործությունների իրագործման համար:
Խստորեն հորդորում ենք առանցքային միջազգային դերակատարներին, ովքեր իսկապես շահագրգռված են Արցախում և ամբողջ տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ, ձեռնարկել վճռական անհատական և հավաքական քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանն ու հանցավոր քաղաքականությանը: Եվս մեկ անգամ պնդում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում միացյալ ազգերի ժողովուրդների կողմից իրեն վստահված դերը և վերջ դնի Արցախի հանցավոր, անմարդկային շրջափակմանը: Ակնկալում ենք, որ որպես Արցախում հումանիտար աղետը դադարեցնելուն ուղղված առաջին քայլ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ կպահանջի ամբողջությամբ և անվերապահորեն իրականացնել Արդադարադության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023 թ. հուլիսի 6-ին վերահաստատված վճիռը, կապահովի մարդասիրական անարգել մուտքն Արցախ, ինչպես նաև կլիազորի մարդասիրական օդային միջանցքի բացումը:
Բացարձակապես անթույլատրելի ենք համարում Արցախում ծավալվող հումանիտար աղետին անմասն ու անտարբեր հետևելը, որտեղ իրավիճակը ցանկացած պահի կարող է կտրուկ վատթարանալ: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ, որոնք բխում են գոյաբանական սպառնալիքի տակ ապրող մարդկանց շահերից»:
13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով14:41 25.11.2024
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներՆոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ: ...
14:29 25.11.2024
Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնումՎրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիին վերընտրել են օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր: Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, մյուս […] ...
14:23 25.11.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԼեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում […] ...
14:13 25.11.2024
Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումներըԵվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...
14:03 25.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներՆոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...
13:54 25.11.2024
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականություններըՀոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...