18:17 15.03.2018
Թե «Արսենալ»-ը, թե «Միլան»-ը ազգային առաջնություններում գրեթե նույն իրավիճակում են: Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հայտնվելու հնարավարություններ երկու թիմերն էլ գրեթե չունեն, հետևաբար՝ երկուսի համար էլ «Եվրոպա լիգա»-յում հաղթելը ոչ այնքան գլխավոր նպատակ է, որքն միջոց Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Սա է այս թիմերի հիմնական ընդհանրությունը: Պատասխան խաղից առաջ ակընհայտ ֆավորիտը հիմա «Արսենալ»-ն է, մինչդեռ ուղիղ մեկ շաբաթ առաջ, շատերը նախապատվությունը տալիս էին «Միլան»-ին: Միլանյան հանդիպումը նախապատվությունները փոխեցին՝ չնայած ոմանք կանխատեսումներում էլի զգուշավոր են՝ աչքի առաջ ունենալով սեփական հարկի տակ «Արսենալ»-ի անհասկանալի պարտությունը շվեդական «Էստերսունդ»-ից, այն դեպքում երբ սկանդինավներին հենց իրենց դաշտում լոնդոնցիները հաղթել էին խոշոր`3-0 հաշվով: Ինչպես ասում են` ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Բայց թե անհասկանալի ու անտրամաբանական իրավիճակներն էլ չեն կարող օրինաչափություն դառնալ:
Բուքմեքերները նախապատվությունը տալիս են «Արսենալ»-ին, գրեթե կրկնակի բարձր գործակցով: Իսկ փորձագետները առանցքային խաղացողի դերում դարձյալ տեսնում են Մխիթարյանին, որը հսկայական ներդրում ունեցավ «Արսենալ»-ի վերջին երկու հաղթանակներում: Մխիթարյանի մասին լոնդոնյան հանդիպման նախօրեին խոսել են նաև երկու թիմերի մարզիչները:
«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով շարունակում է կատարելագործվել Անգլիա տեղափոխվելուց հետո էլ: Նա ոչ միայն տեխնիկապես է տաղանդավոր, այլև շատ արագ ֆուտբոլիստ է»,- ասել է Ջեննարո Գատուզոն:
«Հենրիխին լավ ընդունեցինք և նա շատ արագ հարմարվեց թիմին: Մեր խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին: Այդպիսի մակարդակի ֆուտբոլիստ լինելը շատ օգնեց մեզ: Նա անում է այն ինչ ակնկալում էինք նրանից», – ասել է Արսեն Վենգերը:
Մարզական որոշ վերլուծաբանների կարծիքով Մխիթարյանը հիմա վահանի դեր է կատարում մարզչի և երկրպագուների միջև, ովքեր պատրաստ են իրենց ձեռքերով դուրս հանել Վենգերին «Արսենալ»-ից: «Եվ եթե նրան հաջողվի հաղթահարել հերթական ճգնաժամը, ապա դա կլինի առավելապես Մխիթարյանի հրաշալի խաղի շնորհիվ», – գրում է բրիտանական մարզական պարբերականներից մեկը: «Միլան»-ի հետ պատասխան հանդիպումից առաջ Վենգերը նշել է, որ թիմը վճռական է տրամադրված հաջորդ փուլ անցնելու համար, սակայն պետք է դա գեղեցիկ անել, որպեսզի երկրպագուները նոր հիասթափություն չապրեն և վերադառնան մարզադաշտ: Միլանցիների մարզիչն էլ հայտարարել է, թե կորցնելու ոչինչ չունեն և ճակատամարտին պատրաստ են:
«Արսենալ»-«Միլան» հանդիպմանը «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում կարող եք հետևել այսօր`ժամը 23։55-ին։ «Շանթ Պրեմիումը» այսօր կցուցադրի «Եվրոպա» լիգայի ևս մեկ խաղ՝ Երևանի ժամանակով 22։00-ին կարող եք դիտել Բիլբաոյի «Ատլետիկի» ու Մարսելի «Օլիմպիկի» պատասխան հանդիպումը։
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ «Արսենալ» – «Միլան» պատասխան խաղից առաջ SHANTNEWS-ը կազմել է «զինագործներ»-ի հավանական մեկնարկային կազմը :
Ինչպիսի՞ կազմ կընտրեիք այս խաղի համար Դուք, եթե լինեիք Արսեն Վենգերի փոխարեն: Ընտրեք այն 11 ֆուտբլիստներին, որվքեր Ձեր կարծիքով այսօր դաշտ դուրս կգան մեկնարկային րոպեներից:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...