Բարբին մեծ էկրաններին. ինչպե՞ս հանրահայտ տիկնիկը հայտնվեց ֆիլմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Բարբին մեծ էկրաններին. ինչպե՞ս հանրահայտ տիկնիկը հայտնվեց ֆիլմում

18:48 21.07.2023

Բարբի տիկնիկների մեծ հավաքածու ունենալը աղջնակների գլխավոր երազանքներից մեկն է: Միշտ երիտասարդ Բարբին կամ Բարբարա Միլիսենթ Ռոբերթսը այսօր արդեն 64 տարեկան է: Բարբին այնքան է սիրվել, որ շատերը դիմել են պլաստիկ վիրահատությունների՝ նմանվելու սիրելի հերոսին: Օրինակ՝ ամերիկուհի Սինդի Ջեքսոնը կատարել է շուրջ 55 պլաստիկ վիրահատություն: Այս տիկնիկի մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել:

2023 թ հուլիսի 21-ը համաշխարհային կինոարտադրության մեջ սպասված օրերից էր, քանի որ տեղի ունեցավ «Բարբի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այն համարվում է տարվա գլխավոր ֆիլմերից մեկը:

Ինչպե՞ս ծնվեց Բարբին

Տիկնիկը ծնվեց «Mattel» ընկերությունում։ Այն ստեղծեց դրա հիմնադիր Էլիոթ Հանդլերը՝ կնոջ Ռութի հետ: Ենթադրվում է, որ հայտնի տիկնիկի նախատիպ է դարձել էրոտիկ դերասանուհի Բիլդ Լիլին:

Հանդլերի խոսքերով՝  իր աղջիկը՝ Բարբարան (որի անունով կոչվել է բարբի տիկնիկը), մանկության տարիներին հաճախ էր խաղում իր ընկերների հետ տիկնիկներով, որոնք պատրաստված էին թղթից: Բարբարան տիկնիկների համար թղթից հագուստներ էր պատրաստում։ Նա նկատում էր տիկնիկների անհրաժեշտությունը: Այսպես որոշեց ստեղծել առաջին բարբին:

Բարբի տիկնիկի գինը ընդամենը 3 դոլար էր։ Բարբիի ընկերը՝ Քենը, նրանից փոքր է 2 տարի 2 օրով:

Առաջին բարբին սև ու սպիտակ գծավոր լողազգեստով էր:

Բարբի տիկնիկներն այսօր

 

Բարբիի փիլիսոփայությունը մեկն է՝ ցույց տալ աղջիկներին, որ իրենք են որոշում՝ ինչպիսին լինել, դրա համար էլ պարբերաբար դուրս են գալիս նոր մոդելներ՝ տարբեր կազմվածքներով, մաշկի գույնով, ոճով և տեսքով. այն բազմազգ խաղալիք է: Վաճառքի են հանվում նաև հայտնի աստղերի տիկնիկ տարբերակները:

Ամենաթանկարժեք Բարբին վաճառվել է 302 000 դոլարով, քանի որ տիկնիկի վզնոցին կար 3 կարատ սպիտակ և 1 կարատ վարդագույն ադամանդ: Վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է քաղցկեղին ուղղված հետազոտություններին: Բարբի տիկնիկների ամենապահանջված մոդելներն են հարսնացուն և բալետի պարուհին:

 

Ինչպե՞ս Բարբին հայտնվեց ֆիլմում

Խաղալիքներ արտադրող Mattel Inc. ընկերությունը և Warner Bros. Pictures Group կինոստուդիան միավորվեցին ֆիլմ նկարահանելու համար, որի հերոսները կդառնան Barbie շարքի տիկնիկները: Ֆիլմի փոքր կադրում երևում է նաև Բարբիի ստեղծողի դուստրը:  Ֆիլմի ռեժիսորը՝ Գրետա Գերվիգը, օսկարակիր ֆիլմերի հեղինակ է: Հենց ֆիլմի առաջին կադրում Բարբիին մարմնավորող դերասանուհի Մարգո Ռոբին առաջին Բարբի տիկնիկի լողազգեստով է:

Գլխավոր հերոսների ընտրությունը

Դերասանուհի Մարգո Ռոբին հայտնի է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմից, որտեղ մարմնավորում է Հարլի թագուհու կերպարը: Դերերը հակասական են, ինչը խոսակցությունների մեծ ալիք է բարձրացրել: Կընդունի՞ դերասանուհու նոր կերպարը լսարանը, պարզ կդառնա շուտով:

Ֆիլմի գլխավոր դերասաններից Քենին ընտրելիս բացի Ռայան Գոսլինգից ուրիշ ոչ ոքի չեն դիտարկել: Դերասանը պատմում է, որ առաջարկը ստանալուց հետո երկար է մտածել և միայն իր աղջկա Բարբի տիկնիկը պատահաբար հատակին գցած տեսնելուց հետո որոշել է համաձայնել:

Բարբիի հագուստներն ու վարդագույն ներկերի «դեֆիցիտը»

 

Թե՛ ֆիլմի նկարահանման, թե՛ բոլոր մեդիաարշավների ընթացքում ֆիլմի հերոսները կրել են օրիգինալ բարբիի հագուտների կրկնօրինակները: Իրենց գովազդային արշավների ժամանակ կարևոր է, որ նրանք համագործակցում են տարբեր բրենդների հետ և համատեղ թողարկում Բարբիի թեմատիկայով հավաքածուներ:

Ռեժիսորը բացահայտել է, որ նախագծի նկարահանումները նույնիսկ հանգեցրել են աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտի։ Նա ցանկացել է նվազագույն չափով օգտագործել թվայնացում: Փոխարենը նկարահանումների համար օգտագործվել են ձեռքով վարդագույն ներկված մեծ թվով դեկորացիաներ: Սա, ըստ Գերվիգի, առաջացրել է այդ գույնի պակաս ամբողջ աշխարհում։

«Ես ցանկանում էի, որ վարդագույնը շատ վառ և առատ լիներ, քանի որ ես հիշում եմ, թե ինչու էի սիրում Բարբիին, երբ դեռ փոքր էի»,- ասել է ռեժիսորը:

Բարբիի պրեմիերայի օրվա գլխավոր դրեսկոդը վարդագույն, Բարբիին հիշեցնող  հագուստն էր: Բարբիի աշխարհի բոլոր սիրահարները պրեմիերայի օրը խորհրդանշական վարդագույնով էին:

PR մասնագետները բարձր են գնահատում ֆիլմի կատարած մեդիարաշավը, քանի որ ամենուր կարելի էր նկատել Բարբիին հիշեցնող, հուլիսի 21-ը՝ պրեմիերայի օրը ազդարարող դետալներ և վահանակներ: Ֆիլմի նկարահանման վրա ծախսվել է 145 միլիոն դոլար: Միայն թրեյլերը օրերի ընթացքում դիտել է ավելի քան 46 մլն մարդ:

Հեղինակներ՝ Հռիփսիմե Ավագյան, Միլենա Մկրտչյան

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

09:58 10.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...

BACK_TO_TOP