Եթե հանցակազմ չկա, ինչո՞ւ են Խոսրովի հրդեհից հետո տեղամասերի պետեր ու տնօրենի տեղակալ աշխատանքից ազատվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

Եթե հանցակազմ չկա, ինչո՞ւ են Խոսրովի հրդեհից հետո տեղամասերի պետեր ու տնօրենի տեղակալ աշխատանքից ազատվել

17:39 15.03.2018

SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ կարճվել է Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը, իսկ անտառի «Խաչաձոր» տեղամասի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ հրդեհից հետո Պետրոս Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է: Ըստ լուրերի՝ պատճառը աշխատանքային թերացումն է: Այն, որ Պետրոս Հովհաննիսյանն այլևս Խոսրովի արգելոցում չի աշխատում, բնապահպանության նախարարությունից  հաստատեցին: Հարցին՝ եթե հանցակազմ չկա, այդ դեպքում ինչո՞ւ է հեռացվել աշխատանքից, ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ Հովհաննիսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Հարցին, թե որևէ խնդիր ունեցե՞լ է կամ արդյոք եղե՞լ է աշխատանքի թերացում, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց.

«Սեփական դիմումի համաձայն է ինքն ազատվել աշխատանքից: Պատճառաբանություն չկա»:






          Հրաչիկ Դանիելյանը՝ ձախից                                                                                                                                        Լուսանկարում Արայիկ Պետրոսյանն է

 

Ի դեպ, հրդեհից հետո Խոսրովի արգելոցում չեն աշխատում նաև «Խոսրով» տեղամասի պետ Հրաչիկ Դանիելյանը, ինչպես նաև «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ պահպանության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Տարածված լուրերի համաձայն՝ Հրաչիկ Դանիելյանն աշխատանքից ազատվել է անձնական խնդիրների պատճառով, թեև հայտնի է  որպես լավ աշխատակից:  Իսկ Արայիկ Պետրոսյանի պաշտոնը արգելոցում վստահել են դաշնակցական Գերասիմ Վարդանյանին:                                                                                                                                                                                       

Հրաչիկ Դանիելյանը և Արայիկ Պետրոսյանը ևս աշխատանքից ազատվել են սեփական դիմումների համաձայն: Չեն պատճառաբանել, թե ինչու: Իսկ այն խոսակցությունները, որ Հրաչիկ Դանիելյանն անձնական խնդիրներ է ունեցել, իսկ Արայիկ Պետրոսյանին ազատել են աշխատանքից, որպեսզի Գերասիմ Վարդանյանին աշխատանքի ընդունեն, հիմնավոր չեն»,- SHANTNEWS-ին ասաց ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ Արայիկ Պետրոսյանն ու Գերասիմ Վարդանյանը միաժամանակ աշխատել են՝ զբաղեցնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալների պաշտոնը:

Այնուամենայնիվ, Արմեն Վարդանյանը հաստատել է, որ երբ Արայիկ Պետրոսյանն ազատվել է աշխատանքից, Գերասիմ Վարդանյանն է դարձել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ պահպանության գծով տեղակալը:

 ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի հետ հեռախոսազրույցն այստեղ.

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:55 19.04.2025

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աֆղանստանի Իշկաշիմ քաղաքից 53,6 կիլոմետր հարավ-արևմուտք՝ 12,100 մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է 94,1 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Իսրայելը չի ​​բացառում առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը․ Reuters

11:30 19.04.2025

Իսրայելը չի ​​բացառում առաջիկա ամիսներին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելը․ Reuters

Իսրայելը կարող է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ Իսրայելը ԱՄՆ-ին հարձակման մի քանի տարբերակ է առաջարկել, այդ թվում՝ օդային հարվածներ և հատուկ գործողություններ։ Հարվածները կարող են տեղի ունենալ 2025 թվականի գարնան վերջին կամ ամռանը: Արդյունքում, ակնկալվում է, որ Թեհրանը […] ...

Ադրբեջանն առաջին եռամսյակում ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը մինչև 1,2 միլիարդ դոլար

11:15 19.04.2025

Ադրբեջանն առաջին եռամսյակում ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը մինչև 1,2 միլիարդ դոլար

2025 թվականի հունվար-մարտին Ադրբեջանը պետբյուջեից հատկացրել է 2,028 միլիարդ մանաթ (1,19 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով)՝ իր պաշտպանունակությունն ու ազգային անվտանգությունն ամրապնդելու համար, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ֆինանսների նախարարությունից: «Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-մարտին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի տեսակարար կշիռը կազմել է եռամսյակի բյուջեի բոլոր ծախսերի 25%-ը»,- ընդգծել են երկրի ֆինանսների նախարարությունից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել […] ...

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:35 19.04.2025

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

BACK_TO_TOP