Թեյախմությունը Ճապոնիայում արվեստների շարքին է դասվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Թեյախմությունը Ճապոնիայում արվեստների շարքին է դասվում

16:30 15.03.2018

Երևանի գեղարվեստի ակադեմիայում այսօր թեյախմության արարողության ցուցադրություն է եղել: Արարողությանը ներկա են եղել Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, բարձրաստիճան հյուրեր ու ակադեմիայի սաները:

Թեյախմության արարողությունը՝ ճապոներեն «Չանոյու», եզակի արվեստների շարքին է դասվում։ Քար լռության պայմաններում է պատրաստվում թեյը: 

Լուռ ու կենտրոնացած, թեյի վարպետ Յամադա Միդորին դասական տյասիցու կոչվող տարայում եռացնում է ջուրը, գավաթի մեջ լցվնում կանաչ թեյափոշին ու խառնում հատուկ հնդեղեգե վրձնով: Թեյը մատուցվում է փոքրիկ քաղցրավենիքով: Նախ` պետք է քաղցրավենիքն ուտել, մի քանի վայրկյան հետո միայն խմել կանաչ գույն ու փրփրավուն տեսք ունեցող դառը թեյը:

«Թեյն անխոս համեղ է: Մատչա կոչվող ճապոնական թեյն ամեն տեղ նույն համն ունի, միայն, ի տարբերություն Ճապոնիայի, Հայստանի ջուրն ավելի կոշտ է: Միակ տարբերությունը դա էր, մնացած ամեն ինչը լավ էր»,- ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Ճապոնական թեյից համտեսում էին նաև հյուրերը, ովքեր փորձում էին հասկանալ համն ու նմանեցնել տեղական մթերքներից որևէ մեկին: Ես այն նմանեցրի ճակնդեղի համին:

«Ամեն հոկտեմբերին է աճում մատչա կոչվող այս թեյը: Հավաքվում են թարմ ցողունները, չորացվում ու մանրացվում: Խմելուց թեյի գավաթը պտտում են ձեռքի մեջ, որպեսզի թեյն ամբողջությամբ տաք ջրով լուծվի ու համը համասեռ լինի»,- պարզաբանում է թեյի վարպետ Յամադա Միդորին:

Թեյախմության արարողությունը Ճապոնիայում կատարվում է թեյի տնակում, որը գտնվում է այգու մեջ: Այգին հարուստ է լինում մշտադալար կանաչ բույսերով, որոնք էլ ստեղծում են հաճելի տրամադրություն: Թեյի տնակը կառուցվում է հայտնի «Վաբի» սկզբունքով՝ բնական և պարզ: 

Ճապոնիայում թեյի արտադրության հատուկ տեխնոլոգիաները մշակվել են 19-րդ դարից  մինչև 20-րդ դարի սկիզբը. թեյ խմում էին Ճապոնիայի վերնախավի արական սեռի ներկայացուցիչները: Կանայք թեյ սկսեցին խմել 18-րդ դարից միայն:

Մեր օրերում արարողությունը բաժանվել է «իսկականի» և «պարզեցրածի»:

«Իսկականի» դեպքում խստորեն պահպանվում են ավանդական ձևերը, ներառյալ՝ տյասիցուի օգտագործումը։ Նստում են միայն կրունկներին, խոսակցություն վարում միայն դասական արարողության շրջանակում։ «Պարզեցրած» արարողությունը հաճախ կատարվում է սովորական սենյակներում, անգամ դրվում են սեղաններ ու աթոռներ։

Թեյախմության արարողությունը տևում է 4 ժամ, բուն թեյախմությունը՝ 20 րոպե: Այն լավագույն ժամանակն է մտերմիկ զրույցներ ծավալելու համար: Պաշտոնական թեյախմությանը նախորդում է կայսեկին՝ հյուրասիրություն բազմատեսակ ուտեստներով։ Հյուրերին առաջարկվում է նաև սակեի փոքր բաժին։ Ամեն ինչից ուտում են շատ քիչ, այլապես թեյախմության արարողությունը անիմաստ կլինի։

Ճապոնիայում գոյություն ունեն թեյախմության արարողության բազմաթիվ ձևեր, սակայն խիստ արարողակարգ ունի մի քանիսը՝ գիշերաթեյը, արևածագի թեյը, իրիկնաթեյը, վաղորդյան թեյը, հետճաշյա թեյը, հատուկ թեյը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP