17:26 27.08.2018
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինված է համարել կապը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների և Սկրիպալի գործի միջև: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը:
Զախարովայի խոսքերով՝ ռուսական կողմին մեղադրել են մինչ հետաքննության ավարտը և առանց ապացույցների ներկայացման:
«Հնչեցված բոլոր մեղադրանքները ժամանակավոր են, միևնույն ժամանակ, այսօր ներկայացված սահմանափակումները իրատեսական են, թեպետ, շատ բաներում կրկնում են ներկայումս գործողին»,- հայտարարել է Զախարովան:
Նա հստակեցրել է, որ սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանին տրամադրվող վարկավորման և ֆինանսական օգնությանը, ամերիկյան առևտրի դեպարտամենտի կողմից երկակի օգտագործման ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման լիցենզիայի տրամադրմանը, տեխնիկական համագործակցության և ռազմական ապրանքների վաճառքի ծրագրերին: Միևնույն ժամանակ, սահմանափակումները շրջանցել են տիեզերական ծրագրերի և քաղաքացիական ավիացիայի թռիչքի անվտանգության ոլորտը, ինչը, ըստ Զախարովայի, վկայում է ԱՄՆ-ի քաղաքականության կեղծավորության մասին:
«Նման քայլերով Վաշինգտոնն ավելի է բարդացնում բազմակողմ ու երկկողմ ձևաչափով առկա խնդիրների լուծման հնարավորությունները»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ այս պատժամիջոցները նպատակաուղղված քաղաքականության մաս են՝ ուղղված սպառազինությունների վերահսկման միջազգային կառույցի «վերացմանը»: Զախարովան նաև նկատել է, որ պատժամիջոցներն ու սահմանափակումները չեն կարող շեղել Ռուսաստանին ընտրված ճանապարհից:
23:47 11.03.2025
Բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինները. ՊՆՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ներկայացրել բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինների մասին։ ...
23:38 11.03.2025
Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ․ Հանս ՆիմանԱմերիկացի շախմատիստ Հանս Նիմանը կարծում է, որ հսկայական ներդրում ունի շախմատի ճանաչման գործում, հաղորդում է Sport Express-ը: «Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ, այս մարզաձևն ավելի ճանաչելի եմ դարձնում հանրության շրջանում: Միլիոնավոր մարդիկ իմ շնորհիվ են իմացել շախմատի մասին: Նայե՛ք իմ վարկանիշին, տեսեք՝ ինչ արդյունքների եմ հասել վերջին տարիներին: Տեսեք, թե ինչ մրցակիցների եմ հաղթել: Հասկանում […] ...
23:26 11.03.2025
Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունելԲաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […] ...
23:17 11.03.2025
Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունըՎրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական […] ...
23:08 11.03.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստըՄարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել: ...
22:55 11.03.2025
Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներինՄարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։ ...