Գյուղնախարարությունը գույք նվիրաբերեց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+6.09 oC

Գյուղնախարարությունը գույք նվիրաբերեց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին

10:58 15.03.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստին ներկայացրեց մի նախագիծ, որով սահմանվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնված հարյուր 58 միլիոն 124 հազար 304 դրամ գնահատված արժեքով, պետական սեփականություն հանդիսացող գույքը հետ վերցնել և նվիրաբերել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին։  

Վերջինս իր կանոնադրական նպատակները և գործառույթներն իրականացնում է ՀՀ 10 համայնքներում գործող մարզային կառույցների միջոցով: Նախագծի մեջ նշվում է, որ հիմնադրամի նշված մարզային կառույցները մարզերի տարածքներում իրականացնում են Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված վարկային համաձայնագրով` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի և ՀՀ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նշվում է նաև, որ հիմնադրամի մարզային կառույցներում առկա են աշխատանքային բավարար պայմաններով՝ գույքով, գյուղատնտեսական և այլ տեխնիկայով ապահովման խնդիրներ:



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունի զոհերի թիվը հասել է երկուսի

10:20 01.11.2024

Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունի զոհերի թիվը հասել է երկուսի

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 580-ը՝ վիրավորվել Թայվանում Կոնգ-ռեյ սուպեր թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնել է կղզու աղետների դեմ պայքարի շտաբը։ Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Թայբեյը (84 մարդ), Տաոյուանը (73) և Սինբեյը (61), ինչպես նաև Հուալիեն կոմսությունը (44): Աղետի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել է գրեթե 890 […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին

10:09 01.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:   ...

Ռուսաստանը արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին կոչ է արել խուսափել էսկալացիայից

10:00 01.11.2024

Ռուսաստանը արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին կոչ է արել խուսափել էսկալացիայից

Մոսկվան կոչ է անում արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել բռնության հետագա սրմանը և իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում։ «Արաբա-իսրայելական չլուծված հակամարտությունը բռնության հերթական փուլի պատճառ է դարձել. տասնյակ հազարավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել Գազայում, Լիբանանում զոհերի թիվը հասնում է […] ...

Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

09:53 01.11.2024

Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ «Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին: Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, […] ...

Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռ

09:43 01.11.2024

Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռ

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի օրը արձակել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)՝ Hwasong-19-ը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը։ Ինչպես հայտնում է KCNA-ն, հրթիռը բարձրացել է մինչև 7687,5 կմ առավելագույն բարձրություն և անցել է ավելի քան 1 հազար կմ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռիչքի […] ...

Վրաստանի վարչապետն ասել է, որ ընդդիմությանը չի հաջողվի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը

09:31 01.11.2024

Վրաստանի վարչապետն ասել է, որ ընդդիմությանը չի հաջողվի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը

Վրաստանի ընդդիմությունը չի կարողանա երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար ռեսուրսներ չունի։ Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Չեմ կարծում, որ ընդդիմությունը կփորձի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար զրոյական ռեսուրս ունի։ Այդպիսով, կարծում եմ, որ նրանք շատ ավելի շուտ […] ...

BACK_TO_TOP