Մշակույթի նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Մշակույթի նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

11:35 27.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, աշխատանքային 100 օրն ամփոփելիս, հայտնեց, որ նախարարությունը մեծ թվով ու ծավալով աշխատանքներ է իրականացրել: Նա առանձնացրեց այդ աշխատանքներից 15-ը:

Մակունցի պաշտոնավարման օրոք 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին 30 տարի հետո նոր շենք է տրամադրվել, վերանայվել, այն է՝ նվազել է դահլիճների վարձակալման վճարը, դպրոցականների՝ մշակութային հաստատություններ այցելելու աբոնեմենտային համակարգն է մշակվել, որը կներդրվի հոկտեմբերին: Նախարարը հայտնեց, որ դարձյալ հոկտեմբերից կսկսի գործել կրթական և մշակութային հաստատությունների կապն ապահովող դրամաշնորհային «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, նաև մշակվել է ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացվող նախագծերի նոր հայտաձև:

Մակունցն ասաց, որ լրամշակվել է կինոնախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կանոնակարգը, բացի այդ, «Հայֆիլմ» կինոստուդիայի ժառանգությունը փոխանցվել է իրավահաջորդ Ազգային կինոկենտրոնին, «Ստեղծարար Հայաստան»-ի հետ համաձայնագիր է կնքվել, ստեղծվել է գրականության հանրահռչակման բաժին Հայաստանի ազգային գրադարանում, միջամտություն է ցուցաբերվել և կանխվել է թվով 32 հուշարձանների վտանգումը, այդ թվում՝ դադարեցվել են «Հին Երևան»-ի տարածքում իրականացվող անօրինական շինաշխատանքները, Արամի 32 հասցեում կանխվել են հուշարձան-շենքի փոփոխման աշխատանքները և չեղյալ հայտարարվել 2017թ. տրված թույլտվությունը, կանխվել են Լոռու մարզում պահպանական գոտուց ավազահանման դեպքերը, դադարեցվել և իրավապահ մարմիններին են ներկայացվել Խնձորեսկում շինարարական աշխատանքները:

Նախարարը հայտնեց, որ նախատեսվել է հատկացնել 30 մլն դրամ՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու և դեկտեմբերի 7-ին այն բացելու համար: Նա նշեց, որ այս նախաձեռնությունը հնարավոր եղավ իրականացնել կրկին խնայողությունների հաշվին, քանի որ բավական ժամանակ էր աշխատանքներն ավարտին հասցնել չէր հաջողվում: Մակունցը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիում ստեղծարար կենտրոն ստեղծելու շուրջ. այն, ըստ նախարարի, առաջիկա երեք տարիների ամենամեծ նախագծերից է լինելու, հովանավորները սփյուռքահայ եղբայրներ են: Նախարարը նշեց նաև, որ մշակվել են առաջիկա 5 տարիների համար Մշակույթի նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները, նաև մշակվել է նոր կազմակերպական կառուցվածքի նախագիծը:

Մակունցը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում՝ կապված նաև օրենսդրական դաշտի կարգավորման հետ, պատրաստվում են Ֆրանկոֆոնիայի շրջանակներում միջոցառումների կազմակերպմանը: Նախարարն ասաց նաև, որ առաջիկա ծրագրերի մեջ է մտնում Նյու Յորքի մետրոպոլիտենում կայանալիք «Հայկական հուշարձանների և նմուշների ներկայացմանը» պատրաստվելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

11:59 19.04.2025

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

Այսօր Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը: «Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»,- ասել է Ղուկասյանը: ...

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:55 19.04.2025

Աֆղանստանում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աֆղանստանի Իշկաշիմ քաղաքից 53,6 կիլոմետր հարավ-արևմուտք՝ 12,100 մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է 94,1 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

11:47 19.04.2025

Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանն ունի 3 մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը: Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:   ...

BACK_TO_TOP