Աշխատանքային քննարկում բեռնափոխադրումների ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+14.09 oC

Աշխատանքային քննարկում բեռնափոխադրումների ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ

16:16 30.06.2023

Շուկայում, այլ երկրների որոշ բեռնափոխադրողների համեմատ, առաջացել են ոչ հավասար պայմաններ, ինչի հետեւանքով ՀՀ բեռնափոխադրողները չեն կարողանում մրցակցել և աստիճանաբար դուրս են մղվում բեռնափոխադրման շուկայից. այս մասին ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 30-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Պատգամավորի նախաձեռնած քննարկմանը մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նույն հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տնտեսվարողներ եւ բեռնափոխադրողներ:

Ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը` Արմեն Խաչատրյանը փաստել է, որ վերջին շրջանում հայ բեռնափոխադրողները խնդիրների առջեւ են կանգնել: Բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները հանգամանալի ներկայացրել են առկա խնդիրները: Ըստ նրանց` օգտագործելով հարեւան երկրներից մեկի համարանիշերը` որոշ օտարերկրացի բեռնափոխադրողներ խուսափում են հարկեր վճարելուց, որի պատճառով նրանք ապրանքները ներկրում կամ արտահանում են առավել էժան գներով, ինչպես նաեւ զբաղվում են դիզվառելիքի ապօրինի վաճառքով: Հայ բեռնափոխադրողների հավաստմամբ` իրենք պարտաճանաչ վճարում են բոլոր հարկերը:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանումներ է ներկայացրել մի շարք խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական համաձայնագրով երկուստեք ազատականացված են բեռնափոխադրումները: 2019 թվականից հայկական համարանիշով բեռնափոխադրողներն ազատված են ճանապարհային հարկ վճարելուց: Փոխնախարարի հավաստմամբ` գործում է ազատականացված ռեժիմ:

Արձանագրելով բարձրացված խնդիրները` Արմեն Խաչատրյանը շեշտադրել է բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջեւ հավասար մրցակցային պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նա նաեւ ընդգծել է բեռնափոխադրումների նկատմամբ հսկողության բարձրացման կարեւորությունը:

Նշվել է, որ հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն` մինչեւ համապատասխան լուծումներ գտնելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեում

18:45 25.11.2024

Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեում

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղի մեկնարկային 18 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Դի Մարիայի թիմը մրցել է «Էսթրելա Ամադորայի» դեմ։ «Բենֆիկան» տնային մրցավեճում հաղթել է 7-0 հաշվով: «Բենֆիկան» 1/8 եզրափակչում կհանդիպի «Ֆարենսեի» հետ: ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

18:38 25.11.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: Հաջորդիվ՝ […] ...

ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն

18:33 25.11.2024

ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն

Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: «Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից […] ...

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

18:28 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել»,- նշել է ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ, խորտակվել է Sea Story նավը, […] ...

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆ

18:22 25.11.2024

Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆ

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

18:16 25.11.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...

BACK_TO_TOP