Չինացի միլիոնատերը փորձել է 27-րդ անգամ հանձնել ավարտական քննությունը և ձախողել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+13.09 oC

Չինացի միլիոնատերը փորձել է 27-րդ անգամ հանձնել ավարտական քննությունը և ձախողել է

21:17 30.06.2023

Չինաստանից տղամարդը 27-րդ անգամ փորձել է հանձնել ավարտական ​​քննությունը բուհ ընդունվելու համար, սակայն կրկին ձախողել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Միլիոնատեր 56-ամյա Լիանգ Շին 40 տարի փորձում է հանձնել ավարտական ​​քննությունը՝ համալսարան ընդունվելու համար: Նրա երազանքը միշտ եղել է Սիչուանի հեղինակավոր համալսարանի դիպլոմ ստանալը, որպեսզի համարվի մտավորական։ Շին ձախողել է իր առաջին գաոկաոն՝ պետական ​​միասնական քննության չինական անալոգը, 1983 թվականին:

Առաջին անհաջողությունից հետո Շին մեկ տարի անց փորձել է հանձնել քննությունը, սակայն կրկին ձախողել է և ընդունվել է տեխնիկում։ Նա շուտով դուրս է եկել այնտեղից։

Նա երկար տարիներ աշխատել է ցածր վարձատրվող պաշտոններում, սովորական գործարանային բանվոր էր և ժամանակ առ ժամանակ փորձում էր նորից քննություն հանձնել։ 1992-ին նա բավական միավորներ է հավաքել, որ ընդունվի բուհերից մեկը և ընդունվել է, բայց դա իր երազանքի համալսարանը չի եղել, և տղամարդը հրաժարվել է այդ տեղից։ Շուտով նա անցել է «գաոկաոյի» մասնակցության վերին տարիքային շեմը, սակայն 2001 թվականին Չինաստանի իշխանությունները հանել են սահմանափակումը, և Շին վերսկսել է իր փորձերը։ 2010 թվականից ամեն տարի հունիս ամսին հանձնում է տարեկան քննություն։

Բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ Շիին հաջողվել է տարիների ընթացքում բացել սեփական բիզնեսը. նա ունի շինանյութերի արտադրության իր գործարանը։ Տղամարդը միլիոնավոր յուան ​​է վաստակել իր բիզնեսից, բայց դեռ կարծում է, որ առանց համալսարանական կրթության չի կարող երջանիկ լինել։

«Գաոկաոն» անցնելու համար վերջին մի քանի տարիների ընթացքում նա ամբողջովին հրաժարվել է ալկոհոլից և զվարճանքներից և ամբողջ ժամանակն անցկացրել է սովորելու վրա. վաղ առավոտյան նա գնացել է թեյարան սովորելու, իսկ աշխատանքից հետո մնացել է սովորելու։

Չնայած ջանքերին՝ Շին այս տարի այնքան էլ լավ չի հանձնել և 34 միավոր պակաս է վաստակել, քան վերջին փորձի ժամանակ։ 750-ից 428 միավորի արդյունքը բավարար չէ նույնիսկ սովորական չինական բուհ ընդունվելու համար։

Չնայած սովորաբար Շին, որը համառության շնորհիվ հայտնի է դարձել, արդյունքները ստանալուց հետո անմիջապես հայտարարում է պայքարը շարունակելու իր մտադրության մասին, այս անգամ նրա ջանքերի արդյունքը մեծապես հիասթափեցրել է տղամարդուն։

«Եթե ​​բարելավման հույս չկա, ուրեմն շարունակելն իմաստ չունի։ Ես իսկապես ծանր պատրաստվեցի։ Չեմ կարող ասել՝ հաջորդ տարի կվերցնե՞մ «գաոկաոն»: Դա կոշտ որոշում է, և ես նույնպես չեմ ցանկանում հանձնվել: Եթե ​​դադարեցնեմ, ամբողջ կյանքում ամեն բաժակ թեյի մեջ ափսոսանքի համը կզգամ»,-ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

19:12 25.11.2024

ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։ Նախարարը ողջունել է պարոն Չուրային և պատրաստակամություն է հայտնել շարունակել Բանկի հետ համագործակցությունը, քանի որ համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար։ Մաչեյ Չուրան շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնի […] ...

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ

19:06 25.11.2024

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը մինչև նոյեմբերի 26-ը մարզական հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում, իսկ հետո կմեկնի Մոլդովա, որտեղ երկու ընկերական խաղ կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը ներկայացրել է հայտացուցակը: Դարպասապահներ․ Ալինա Պողոսյան` «Կռիլյա Սովետով» (ՌՈՒՍԱՍՏԱՆ) Լիլիթ Բաբայան ` «Փյունիկ – աղջիկներ» Սվետլանա […] ...

Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:00 25.11.2024

Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկներին՝ արագ նստել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել: Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214»-ը: Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարեկները յուրահատուկ սուր հոտ են զգացել: Հարցին՝ թե մեքենայում ինչ արգելված իրեր, առարկաներ կան, երիտասարդները պատասխանել […] ...

Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նախարարությունը միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին

18:54 25.11.2024

Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նախարարությունը միանում է ընդդեմ գենդերային բռնության քարոզարշավին

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» թեմայով քարոզարշավը, որի նպատակն է գենդերային բռնության ու տեսակների մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությանն ու բռնության կանխարգելմանն ուղված միջոցառումների իրականացմանը, ԶԼՄ-ներում խնդրի լուսաբանման տարածվածությանը, ամրապնդել կանանց իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունների փոխլրացնող համագործակցությունը: ՆԳ նախարարությունը […] ...

Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեում

18:45 25.11.2024

Դի Մարիան հեթ-տրիկի հեղինակ է դարձել 18 րոպեում

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղի մեկնարկային 18 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Դի Մարիայի թիմը մրցել է «Էսթրելա Ամադորայի» դեմ։ «Բենֆիկան» տնային մրցավեճում հաղթել է 7-0 հաշվով: «Բենֆիկան» 1/8 եզրափակչում կհանդիպի «Ֆարենսեի» հետ: ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

18:38 25.11.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում մակրոտնտեսական ընթացիկ զարգացումները, հիմնական արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, արտահանման և ներմուծման դինամիկային, աշխատանքի շուկայի զարգացումներին, պետական բյուջեի հարկային եկամուտներին: Հաջորդիվ՝ […] ...

BACK_TO_TOP