09:55 27.06.2023
Նյարդաբան Ալմիրա Գիմրանովան կոչ է արել լյարդ և ձուկ ուտել՝ նյարդային համակարգի ամրապնդման համար։ Վերականգնողական նյարդաբանության կլինիկայի գլխավոր բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում նշել է նյարդերի համար օգտակար մթերքներ։
Բժշկի խոսքով՝ նյարդային համակարգը պետք է պահպանվի ու ամրապնդվի, որպեսզի մարմնի մյուս համակարգերը ճիշտ աշխատեն։
B վիտամիններ
B վիտամիններն օգնում են սնունդը վերածել ուղեղի և նյարդային համակարգի էներգիայի, պահպանել հորմոնալ հավասարակշռությունը և պաշտպանել սթրեսից, պարզաբանել է նյարդաբանը։ B վիտամինները պարունակվում են մսի, լյարդի, ձկան, ձվի, կաթնամթերքի, հացահատիկի, ընկույզի և կանաչ բանջարեղենի մեջ:
Վիտամին C
Գիմրանովան բացատրել է, որ այս վիտամինը նպաստում է կոլագենի արտադրությանը, որն ամրացնում է արյան անոթների պատերը և նյարդային բջիջների թաղանթները։ Վիտամին C-ն պարունակվում է ցիտրուսային մրգերի, կիվիի, սև հաղարջի, պղպեղի, կաղամբի և կանաչի մեջ։
Վիտամին E
Վիտամին E-ն, ըստ նյարդաբանի, ունի նաև հակաօքսիդանտ հատկություն և նպաստում է նյարդային բջիջների վերականգնմանը։ Բացի այդ, այն լավացնում է արյան շրջանառությունը և ազատում հոգնածությունից: Վիտամին E-ն պարունակվում է բուսական յուղերի, ընկույզների, սերմերի, կանաչ բանջարեղենի և հացահատիկի մեջ:
Մագնեզիում
Այս միկրոտարրը կարգավորում է նյարդամկանային համակարգի աշխատանքը։ Դրա պակասի դեպքում կարող են առաջանալ դյուրագրգռություն, անքնություն, գլխացավեր և ցնցումներ։ Մագնեզիում կա շոկոլադի, բանանի, լոբու, ոլոռի, կանաչեղենի մեջ:
Կալցիում
Կալցիումը անհրաժեշտ է մկանների և նյարդերի աշխատանքի և ոսկորների պահպանման համար: Այն օգնում է պահպանել հուզական հավասարակշռությունը: Այն առկա է կաթնամթերքում (հատկապես պինդ պանիրներում), ձկներում (հատկապես սարդինայում), նուշում և սերմերում՝ բացատրել է Գիմրանովան։
«Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը և նյարդային համակարգի աշխատանքը։ Նրա անբավարարությամբ կարող է զարգանալ հիպոթիրեոզ, որի դեպքում նվազում է մտավոր և ֆիզիկական ակտիվությունը, առաջանում է ապատիա, քնկոտություն և դեպրեսիա։ Յոդը հանդիպում է ծովամթերքի (հատկապես ջրիմուռների), յոդացված աղի և կաթնամթերքի մեջ»,- ասել է բժիշկը:
17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել18:22 25.11.2024
Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ՆԳՆՀայաստանում, մասնավորապես՝ Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով սահմանվում է «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18-ից բարձր տարիք ունեցող, […] ...
18:16 25.11.2024
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...
18:11 25.11.2024
Մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավըԳենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Հանդիպմանը […] ...
18:06 25.11.2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումներըԱրդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոյի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող աջակցության համար։ Կողմերը քննարկել են ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի […] ...
17:55 25.11.2024
«Ատալանտան» հետաքրքրված է ՍպերցյանովԻտալիայի Ա սերիան ներկայացնող «Ատալանտան» հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը։ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտան բոլորովին վերջերս հանդիպել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարների հետ։ Կողմերը Սպերցյանի հավանական տեղափոխության հարցում բանակցություններ են վարել։ Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն իտալական ակումբ 2025 թ. ձմռանը քիչ հավանական է, սակայն […] ...