19:55 14.03.2018
Միջերկրածովյան Շվեյցարիա, Մերձավոր Արևելքի Փարիզ, Մերձավոր Արևելքի մարգարիտ. Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մայրիների երկրի՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը դառնում է զբոսաշրջության այցելությունների և ֆինանսական քաղաք՝ արժանանալով այս անվանումներին: Չնայած 1975-ին քաղաքացիական պատերազմի հետևանքներն ավերում են քաղաքը, բայց տասնամյակների ընթացքում Բեյրութը վերակառուցվում և կրկին դառնում է զբոսաշրջիկների համար սիրելի վայր:
Երևանի ժամանակով 14:00-ն էր, մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի օդանավակայանում: Ի դեպ, հանգուցյալ Ռաֆիկ Հասրիրին Լիբանանի վարչապետն էր՝ ներկայիս վարչապետ 47-ամյա Սաադ Հարիրիի հայրը: Նա նշանակալի ավանդ ունի երկրի հետպատերազմյան քաղաքական և գործարար ձեռքբերումների համար։ Նրան է վերագրվում Բեյրութի վերակառուցումը 15 տարվա քաղաքացիական պատերազմից հետո։ 2005 թվականի փետրվարի 14-ին Հարիրին սպանվեց, երբ Բեյրութի Սուրբ Գեորգ հյուրանոցի մոտ 1800 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութը պայթեցրեց նրան տեղափոխող ավտոշարասյունը:
Մինչ ինքնաթիռի վայրէջքը, բարձրից երևացող քաղաքն ընկղմված էր Միջերկրական ծովում, որի արևելյան ափին էլ գտնվում է:
Առաջին բանը, որ քաղաք մտնելիս նկատում ես՝ զինված զինվորականությունն է: Այստեղի բնակիչները՝ շիա, սունի մահմեդականներ և քրիստոնյա ազգեր են: Նրանք համերաշխ ապրել չեն կարողանում: Ասում են՝ ամեն տուն իր զենքն ունի: Այստեղ ամեն վայրկյան կարող է բախում լինել նրանց միջև, հատկապես, երբ այս շրջանում Լիբանանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանն է:
Բայց այս ամենին զուգահեռ, խոշոր նավահանգիստ է Բեյրութը, փոքրիկ երկիր, որն ունի ծով, լեռներ, ձորեր, քարանձավներ, գետեր, լճեր, հարուստ բուսականություն իր հայտնի մայրի անտառներով: Շուրջբոլորը արմավենիներ, նավակներ ու զբոսանավեր են:
Հայաստանի հեռավոր բարեկամը շարունակում է վերակառուցվել: Շինարարությունն ամեն սանտիմետրի վրա է։ Մինչև հիմա կարող ես տեսնել քաղաքացիական պատերազմի ժամանակ տուժած շենքերը՝ փամփուշտների տեղերով։ Բարձրահարկերի կողքին նորերն են վեր խոյանում: Չնայած այս ամենին՝ «Մերձավոր Արևելքի մարգարիտը» մի տեսակ ճնշող հատկություն ունի: Քաղաքի անցուդարձին անսովոր մարդու համար, Բեյրութի ռիթմը, բարձրահարկ շենքերը հոգնեցնում են, ճնշում, արհեստական լարվածություն առաջացնում:
Երբ դուրս ես գալիս քաղաք և ուզում զբոսնել անգամ ուշ երեկոյան, ամեն քայլափոխի մեքենաներ են ազդանշան տալիս ու կանգնում: Պարզվում է՝ Բեյրութի տաքսիստներն են:
Չեն սպասում, որ ինքդ ձեռքով կանգնեցնես: Որտեղ էլ լինեն, ինչ արագությամբ էլ ընթանան, ճանապարհի բանուկ հատվածում որտեղ պատահի կանգնում ու նայում են աչքերիդ: «Անխոս» են հարցնում՝ տաքսի՞ է հարկավոր: Երթևեկությունը՝ ի տարբերություն Երևանի, իսկապես անհարմար ու անտանելի է՝ շատ արագ վարող մեքենաներ, հետիոտներին չզիջող վարորդներ: Փողոցը հատելու համար համապատասխան տեղ երկար պետք է փնտրես:
Այդ փոքր երկրում ամեն տեղ պետք է մեքենայով գնաս, անգամ քաղաքի մեջ։ Գուցե դա է նաև պատճառը, որ մեքենաները շատ են, խցանումները՝ նույնպես: Իսկ վարորդները վարում են շատ բարձր արագությամբ, շատ վտանգավոր (բայց խոստովանեմ, որ նման իրավիճակում որևէ վթարի չեմ հանդիպել): Երկու օրվա ընթացքում որևէ աջ ղեկով մեքենա չհանդիպեցինք, մգացված ապակիներով մեքենաներն էլ շատ քիչ էին, փոխարենը՝ կին վարորդներն էին համեմատաբար շատ:
Ինչպես Երևանը, Բեյրութն էլ գեղեցիկ է, հատկապես գիշերով: Բարձրահարկ շենքերը լուսավորվում են և մի տեսակ յուրահատուկ գրավչություն հաղորդում քաղաքին:
Լիբանանում հայ համայնքը մեծ հարգանք է վայելում: Երբ տեղացիներն իմանում էին, որ հայ ես, ժպտում ու ջերմ զրույցի էին բռնվում: Ի դեպ, Լիբանանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ հայերը սահմանադրորեն հավասարի պես ներկայացված են երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններում:
Հ.Գ. Լիբանանցի կանայք էլ էին գեղեցկադեմ, բայց դե մերոնց չէին հասնում:
09:40 11.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառովԴոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և ԿամբոջաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...