16:35 14.03.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա հարձակում է եղել անմիջապես այն բանից հետո, երբ գերմանական կառավարության ղեկավարը 4-րդ անգամ ստանձնել է պաշտոնն ու դուրս եկել շենքից։ Բարձրաձայն գոռալով՝ Մերկելի ուղղությամբ է նետվել ասիական արտաքինով մի երիտասարդ, որին անվտանգության աշխատակիցները տեղում ձերբակալել են։ Հարձակման նպատակն առայժմ անհայտ է։
17:54 17.04.2025
Հայ ակրոբատները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըԱրտակ Ծատուրյան – Ազատ Եղիազարյան զույգը մասնակցում է ակրոբատիկ մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչը Շուշանիկ Հարությունյանն է։ Մրցաշարը անցկացվում է Լյուքսեմբուրգում և կավարտվի ապրիլի 21-ին։ ...
17:48 17.04.2025
Առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետըԱզգային ժողովն ապրիլի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի տեղեկացմամբ փաթեթի հիմնական նպատակն է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հարկադիր կատարումն ապահովող ծառայության […] ...
17:36 17.04.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանինԱպրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ղեկավարել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, պատվիրակության կազմում են եղել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի […] ...
17:30 17.04.2025
Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ապրիլի 16-ին այցելել են Շիրակի մարզ՝ անասնաբուծության ոլորտի ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում մշտադիտարկում իրականացնելու նպատակով։ Ծրագրով Շիրակում 2025 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է շուրջ 300 կովի արհեստական սերմնավորում։ Այցի շրջանակներում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ […] ...
17:24 17.04.2025
Հայաստանի չորս ներկայացուցիչ եզրափակչում է․ մարմնամարզության Աշխարհի գավաթԿատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն անցել են եզրափակիչ։ Մանուկյանը նժույգ թափերի վարժությունում որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։ Խաչատրյանը նույն մրցաձևում 6-րդ տեղով է անցել եզրափակիչ։ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել օղակների վարժության եզրափակիչ։ Օլիմպիական […] ...