Աշոցքի Կոճոռ թաղամասում կկառուցվի 15 եռահարկ շենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Աշոցքի Կոճոռ թաղամասում կկառուցվի 15 եռահարկ շենք

21:00 20.06.2023

Աշոցքի Կոճոռ թաղամասի փայտյա երկհարկանի կացարանների տեղում կկառուցվեն նոր շենքեր։ Կառավարության որոշմամբ հաստատվել է Կոճոռի 164 ընտանիքների բնակապահովման հարցը։ Ի սկզբանե երեք տարբերակ էր քննարկվում՝ փայտյա կացարանների վերանորոգում, բնակարանի գնման վկայագրերի տրամադրում կամ նոր բնակֆոնդի կառուցում։ Հաշվի է առնվել բնակիչների կարծիքը և ընտրվել է երրորդ տարբերակը՝ բնակարանաշինությունը։ Այն այժմ նախագծանախահաշվային փուլում է։ Այսօր Աշոցքում անցկացվել է բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային  քննարկում:

Բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով տրվում են այն հարցերի պատասխանները, թե ինչքան աղմուկ է բարձրանալու շինարարության ընթացքում, փոշու ինչպիսի մակարդակ է լինելու և բնապահպանական ինչ հետևանքներ առհասարակ կարող է ունենալ շինարարութւոնը։ Բայց հանրային քննարկման մասնակից Կոճոռի բնակիչներին լրիվ ուրիշ հարցեր էին հետաքրքրում։ Դրանցից առաջինը՝ որտե՞ղ են կառուցվելու նոր շենքերը։ Ըստ նախագծի` նոր շենքերը կառուցվելու են ներկայիս թաղամասի տարածքում։

Կոճոռի փայտյա  երկհարկանի  կացարաններից յուրաքանչյուրում 1988-ից հետո 4 ընտանիք է ապրում։ Եվ բնակիչներին անգամ հետաքրքրում էր, թե նոր շենքերը կառուցելուց հետա արդյո՞ք փոխվելու են իրենց հարևանները։ Այլ կերպ ասած՝ առաջնային է, թե ինչպես են բաշխվելու բնակարանները։

«Ամեն մուտքում լինելու է 4 բնակարան՝ երկուական 3 և երկուական 4 սենյականոցներ։ Բնակարանների ընդհանուր մակերեսը, ինչ հիմա ունեն բնակիչները, դրանից 1-2 քառակուսի մետր ավելի շատ է նախատեսված», – բնակիչներին ասել են հանրային քննարկման կազմակերպիչները։

Բնակիչներին հետաքրքրող առաջնային հարցերի ցանկում նաև ենթակառուցվածքներն են։ Կոճոռում որոշ բնակիչներ սեփական միջոցների հաշվին բնակարանները գազաֆիկացրել են։ Ըստ նախագծի՝ նոր թաղամասը ևս գազաֆիկացում ունենալու է։

Ծրագիրը դեռ նախագծանախահաշվային փուլում է։ Նախագծի մշակումը գնահատվել է 4,2 մլրդ դրամ։ Ըստ Աշոցքի համայնքապետի տեղակալի՝ նախագծի մշակման համար հատկացված գումարը կազմում է Կոճոռի բնակարանաշինության ընդհանուր գումարի 30 %-ը։ Իսկ ծրագրի ժամկետներ չեն նշվում։

«Գտնվում է ծրագիրը նախագծային փուլում և ժամկետները կախված են դրանից, թե ինչքան արագ կավարտվի նախագծման փուլը։ Հետո կհայտարարվի մրցույթ, մասնակցող շինկազմակերպություններից ով ճանաչվեց հաղթողը, նա էլ կկառուցապատի »,- SHANTNEWS-ին ասել է Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Լևոն Կոնդյանը։

Կոճոռում 164 բնակարան կա։ Դրանց մի մասը բնակեցված չէ։ Անմխիթար վիճակի պատճառով բնակիչները լքել են տները, այլ բնակավայրեր տեղափոխվել, բայց պահպանել են բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչը նրանց դարձնում է բնակարանաշինական ծրագրի շահառու։

Բնակարանաշինությունը Աշոցքում բավական մեծ հատկացումներ պահանջող ծրագիր է, բայց գյուղացիները ամենահարմարն են համարում։ Վկայագրերից հրաժարվել են ոչ միայն դրանց ցածր արժեքի պատճառով, այլև նրա համար, որ վկայագրերի տրամադրումը կնշանակեր գյուղում ընտանիքների արտահոսք։ Բնակարանաշինությունը նշանակում է, որ 164 ընտանիք կշարունակի ապրել Աշոցքում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP