21:40 21.06.2023
Քորթնի Քարդաշյանը, ով վերջերս հայտարարել է իր չորրորդ հղիության մասին, հետևորդների հետ կիսվել է կլորացած փորով առաջին նկարներով։ Համապատասխան լուսանկարները աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Նկարներում 44-ամյա Քորթնի Քարդաշյանը կեցվածք է ընդունում ամուսնու՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի հետ։ Առաջին լուսանկարում 47-ամյա երաժիշտը ձևացնում է, թե թմբուկ է նվագում հղի կնոջ փորի վրա, իսկ երկրորդում՝ համբուրում է կնոջ փորը։ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը ֆոտոշարքում լուսանկար է ավելացրել, որտեղ երևում է, թե ինչպես է նկարում հղիության մասին հայտարարության պաստառը։
«Լցված եմ երախտագիտությամբ և ուրախությամբ Աստծո օրհնության և ծրագրի համար», – մակագրել է Քորթնին լուսանկարները:
Քորթնի Քարդաշյանն ամուսնուն երեխայի ծնվելու լուրը հայտնել է անսովոր կերպով. աստղը Լոս Անջելեսում The Blink-182 ներկայացմանը եկել էր հսկայական պաստառով, որի վրա գրված էր՝ «Թրևիս, ես հղի եմ»: Տեսնելով իր կնոջը՝ Թրևիս Բարքերը բեմից ցատկել է Քորթնիի մոտ և համբուրել նրան։
Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են 2022 թվականի գարնանը։ Քարդաշյանի համար այս ամուսնությունը երկրորդն էր։ 2006-ից 2015 թվականներին նա հարաբերությունների մեջ է եղել գործարար Սքոթ Դիսիկի հետ, ում հետ ծնել է երեք երեխա՝ 13-ամյա որդի Մեյսոնին, 10-ամյա դուստր Պենելոպային և 8-ամյա որդի Ռեյնին։ Թրևիս Բարքերը դերասանուհի Շաննա Մուկլերի հետ ունի երկու չափահաս երեխա, 19-ամյա որդի Լենդոնը և 17-ամյա դուստր Ալաբամա:
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...