Մրցելու հնարավորություն սպորտում․ հաշմանդամություն ունեցող անձանց համար Գյումրիում անցկացվել է մարզական միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:39:03
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Մրցելու հնարավորություն սպորտում․ հաշմանդամություն ունեցող անձանց համար Գյումրիում անցկացվել է մարզական միջոցառում

20:00 15.06.2023

Այսօր Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում անցկացվել է  մարզական միջոցառում, որին մասնակցել են կենտրոնի շահառուները, կամավորականներ ու  հաշմանդամություն ունեցող  անձինք։ Եվրամիության ֆինանսավորմամբ «Ագաթ»  ՀԿ-ի նախաձեռնած միջոցառումը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների, հմտությունների և հնարավորությունների բացահայտմանը,  ինչպես նաև ադապտիվ սպորտաձևերի զարգացմանն ու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շրջանում առողջ ապրելակերպի տարածման ուղղված քայլերից մեկն է։

Տեսողական խնդիրներ ունեցող անձինք առաջին անգամ էին փորձում ֆուտբոլ խաղալ։ Մարզաձևը հատուկ հարմարեցվել է նրանց։ Շոշափելու, զգալու, ձայնային գնդակի ազդանշանները լսելու միջոցով ֆուտբոլիստները տեղաշարժվում էին դաշտում։ Կույր սպորտը Հայաստանում դեռ նոր է փորձում զարգանալ, բայց Եվրոպայում այն հայտնի մարզաձև է, անցկացվում են նաև Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ։

«Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Բրազիլիայում և Արգենտինիայում կույր ֆուտբոլը շատ տարածված է, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ են անցկացվում  պարաօլիմպիկ։ Հայաստանում դեռ նոր մի քանի տարի է զարգանում, և ասեմ, որ շատ բարդություններ կան, քանի որ տեսողական խնդիրներ ունեցող անձինք ունեն մտավախություններ, հոգեբանական բարդույթներ, մտածում են, որ վայր կընկնեն, վախեր կան, նաև մի քիչ պայմանները չեն բավարարում, որ ավելի լիարժեք այս մարզաձևը զարգանա»,-ShantNews-ի լրագրողի հետ զրույցում նշել է «կույր ֆուտբոլ» մարզաձևի  համակարգող Ալլա Սահակյանը։

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց է հարմարեցվել նաև սեղանի թենիս խաղը։ Տարբեր հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու աղջիկներն  իրենց ֆիզիկական կարողություններն են փորձում թենիսի սեղանի շուրջ։ Այս սպորտաձևը ևս համարվում է ադապտիվ, որից կարող են օգտվել բոլորը՝ անկախ իրենց ունեցած խնդիրներից։

«Ես սպորտով զբաղվել  եմ դեռ դպրոցական տարիքից, նույն թենիսը խաղացել ենք դպրոցում, բայց առաջին անգամ եմ խաղում այսպիսի թենիս ու բավականին հարմարեցված էր թե՛ տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, թե՛ տեսողական խնդիրներ ունեցողների համար։ Իրականում շատ դրայվային խաղ էր ու լի էր էմոցիաներով»,- իր զգացողությունների մասին է պատմել ծրագրի շահառու  Լուսինե Ստեփանյանը։

«Էմիլի Արեգակ» կենտրոնում տարբեր սպորտաձևերում միմյանց հետ մրցելու  հնարավորություն էին ստացել հաշմանդամություն ունեցող և չունեցող անձինք՝ այս կերպ բոլորի համար ստեղծելով մրցակցային հարմարավետ պայմաններ։ «Մրցելու հնարավորություն» մարզական միջոցառումը միտված է  ադապտիվ սպորտաձևերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում տարածել առողջ ապրելակերպի առավելությունները, ինչպես նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ընդգրկել տարբեր սպորտաձևերում։

Հաշմանդամություն ունեցող անձնանց շփման հնարավորությունների ստեղծմանը նպաստում են ինտերակտիվ խաղերը, որոնք ևս հարմարեցված են նրանց կարիքների համար ու զարգացնում են հիշողությունը, ուշադրությունը, լսողությունն ու ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։

Ադապտիվ սպորտաձևերը լայն տարածում ունեն, իսկ Հայաստանում այդ ուղղությամբ առայժմ աշխատանք տանում են  հասարակական կազմակերպությունները։ Այսպիսի միջոցառումների օգնությամբ փորձառու և մասնագետ-մարզիչները կբացահայտեն պոտենցիալ ունեցող մարզիկներին, կձևավորվեն հավաքականներ, որոնք տարբեր սպորտաձևերում կանցկացնեն նաև հանրապետական մրցաշարեր։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

16:26 05.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

16:10 05.04.2025

Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […] ...

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

15:54 05.04.2025

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան: «Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ […] ...

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

15:40 05.04.2025

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի  բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

15:28 05.04.2025

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․ «Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: «Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։ ...

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

15:12 05.04.2025

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […] ...

BACK_TO_TOP