Լիակատար անտարբերության ֆոնին՝ Ադրբեջանն Արցախը վերածել է «գետտոյի» ու կփորձի դարձնել համակենտրոնացման ճամբար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Լիակատար անտարբերության ֆոնին՝ Ադրբեջանն Արցախը վերածել է «գետտոյի» ու կփորձի դարձնել համակենտրոնացման ճամբար

18:09 10.06.2023

«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը». ՊԲ-ն  այս օրերին պարբերաբար է այս մասին հաղորդագրություններ տարածում. բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի: Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ադրբեջանն իր վարած քաղաքականությանը հավատարիմ, այս օրերին շարունակ նաև հանդես է գալիս ապատեղեկատվության տարածմամբ, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն էլ թշնամու իրականության հետ աղերս չունեցող լուրերը պարբերաբար հերքում է՝ բերելով հիմնավորումներ և հակառակի մասին վկայող փաստարկներ:

Ի վերջո, այս քայլերով ինչի՞ է  ձգտում Ադրբեջանն այս անգամ. թեմայի շուրջ «Հորիզոնին» Արցախից տեսակապի միջոցով հարցազրույց է տվել ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Կամ Ադրբեջանը փորձում է, ըստ երևույթի, ճնշում գործադրել հայկական կողմերի վրա, կամ ինչ-որ կերպ փորձում է ստիպել, որպեսզի իր համար դրական կրկին զիջումներ արվեն , թե ունի ինչ-որ ծրագեր որոշ տեղերում, չգիտեմ՝ ինչ-որ մի քանի մետր և այլն, առաջ գնալու… սա ցույց կտա ժամանակը, բայց, իհարկե, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք մի երկիր, որտեղ հայատյացությունը պետական գաղափարախոսություն է և սա երբևիցե չպետք է մոռանանք:

Այն օբյեկտիվ և սուբյեկտիվ, բազմաթիվ ծանրակշիռ պատճառներով ադրբեջանական պետության մեջ լինելու է գերիշխող՝ ինչքան որ Ադրբեջանը լինի անկախ:

Դժվար թե այնտեղ որևէ մեկը՝ ի տարբերություն հայկական հասարակության, գեթ մեկ մարդ կանգնի և ասի «մեղք են էս ղարաբաղցիները , դե թողենք հանգիստ ապրեն», այդպիսի բան չի լինի:

Իսկ ինչ վերաբերում է  (Ստեփանակերտ-Բաքու) երկխոսությանը, մենք դեմ չենք բանակցությություններին, երբևիցե դեմ չենք եղել, բայց այդ բանակցությունները չպետք է վերածվեն ներադրբեջանական երկխոսության. Ադրբեջանի հիմնական նպատակը սա է:

Ադրբեջանի մի խումբ մարդիկ, «Ադրբեջանի քաղաքացիներ»՝ «հայկական ծագում» ունեցող կամ «անհայտ ծագում» ունեցող, ինչպես իրենք են հիմա ասում, 35 տարի առաջ մի մեծ սխալ են արել, ժողովրդական լեզվով ասած՝ «ղալլաթ» են արել, մտածել են, որ կարելի է վերականգնել արդարությունը, պատմական ճշմարտությունը, բայց ձախողվել են, որովհետև նույնիսկ իրենց Մայր Հայաստանն իրենց չի ընդունում… այդպիսի բան են խոսում իրենց լրատվական դաշտում և հիմա պետք է «զղջալով, խնդրելով, պաղատելով, ուրեմն Ադրբեջանին պետք է համոզեն, որ գոնե ֆիզիկական անվտանգությունն իրենց ապահովի». եթե սա է հիմնական բանակցությունների թեման, ապա ինչի՞ մասին պետք է մենք խոսենք»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Շուրջ 7 ամիս է Արցախը շրջափակված է,  միջազգային հանրությունն էլ  լիակատար անտարբեր է, չեն գործում նաև անվտանգության մեխանիզմները, բարձրագույն դատարանի որոշումները։

Այս և Ադրբեջանի ծավալապաշտական նպատակների մասին մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

10:16 22.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։   ...

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

09:53 22.11.2024

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

Սպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:44 22.11.2024

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

09:35 22.11.2024

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

BACK_TO_TOP