Գյումրիում 2600 տնակ կա․ ապամոնտաժման ենթակա 800 տնակից դեռ 20-նն է քանդվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիում 2600 տնակ կա․ ապամոնտաժման ենթակա 800 տնակից դեռ 20-նն է քանդվել

17:11 10.06.2023

Գյումրին պետք է տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատվի մինչև 2027 թվականը։ Սա կառավարության հայեցակարգն է, որով ենթադրվում է տնակների ապամոնտաժում, դրանցում ապրող ընտանիքների բնակարանային խնդրի ուսումնասիրում և բնակապահովում։ Համապատասխան որոշումը գործադիրը կայացրել է անցած տարի աշնանը։ Համաձայն դրա, բնակարան ստացած ընտանիքների տնակները պետք է ապամոնտաժվեն։ Զուգահեռ հստակեցվում է փոխհատուցման ձևն այն ընտանիքների համար, որոնք դեռ բնակարան կամ այլ փոխհատուցում չեն ստացել։ Ապամոնտաժման ենթակա ժամանակավոր կացարանների տերերին քաղաքապետարանը ծանուցագրեր է ուղարկում։ Վերջին մեկ ամսում ընդամենը 20 տնակ է ապամոնտաժվել։

«Մոտ 20 տնակ են բնակիչներն իրենց կամքով ապամոնտաժել։ Մենք ժամկետներ ենք սահմանում, եթե այդ ժամկետներում չեն ապամոնտաժում, ապա քաղաքապետարանն է ապամոնտաժում, իսկ ապամոնտաժման ծախսերը բնակիչն է հոգում։ Կան տնակներ, որոնց տերերին չենք կարողանում գտնել։ Առաջնահերթ ապամոնտաժման ենթակա 132 տնակ կա, որոնց տերերին չենք կարողանում գտնել»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

 

Գյումրիում վերջին հաշվառման տվյալներով 2600 տնակ կա։ Այս թվերը քաղաքապետարանը հստակեցրեց այս տարվա ձմռանը և կառավարություն ներկայացրեց բնակեցված, դատարկ ու փակ դուռ համարվող տնակների տվյալները։ Այդ ցանկից ընտրվեցին այն տնակները, որոնք ենթակա են քանդման։ Այս կատեգորիային են պատկանում մոտ 800 տնակներ, որոնց տերերը փոխհատուցում ստացել են, բայց տնակները դեռ մնում են։ Դրանց մի մասն անօգտագործելի է, որոշ մասն էլ  վարձակալությամբ է տրվել այլ ընտանիքների բնակության համար։ Քաղաքապետարանն այդ տնակների տերերին ապամոնտաժման պարտադրանքի մասին ծանուցագրեր է հանձնել ու արդեն իսկ վերահսկելու ժամանակն է, թե արդյոք տնակներն ապամոնտաժվել են։

Ծանուցագրեր հարյուրավոր ընտանիքների են ուղարկել, բայց ապամոնտաժված տնակների թիվն ընդամենը 20 է։ Իսկ ինքնակամ ապամոնտաժելու վերջնաժամկետը մայիսի 1-ն էր, որից հետո քաղաքապետարանը պետք է ապամոնտաժեր։ Բայց ծանուցագրեր ստանալուց հետո ընտանիքները քաղաքապետարան են գալիս, ներկայացնում բնակարանային պատմությունները։ Ամեն մեկն ունի իր պատճառաբանությունը, թե ինչո՞ւ բնակարանային  փոխհատուցում ստանալուց հետո տնակը չի ապամոնտաժել։ Շատ են դեպքերը, երբ բնակարան ստացել են, վաճառել ու նորից տնակ վերադարձել։

«Երկու ոլորտներ են բախվում ՝ քաղաքաշինությունը, քաղաքի շահերը և սոցիալական ոլորտը։ Ամեն դեպքում հակված չենք մարդկանց անօթևան թողնել։ Կառավարության կողմից էլ կլինեն  ծրագրեր։ Մենք էլ սկսել ենք բարեգործական կազմակերպությունների հետ աշխատել, որ սոցիալական բնակարաններ կառուցենք և տրամադրենք ընտանիքներին»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետն է նշում ՝ ծանուցագրեր ուղարկելուց հետո նորից ուսումնասիրում են բնակարանային գործը, դրանցում անճշտությունները բացառված չեն։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ տնակի տիրոջը պարզապես չեն կարողանում գտնել։ Տնակը փակ է, բնակեցված չէ, բայց զբաղեցնում է համայնքապատկան հողատարածքը։

Գյումրիում բնակարանային փոխհատուցման ենթակա է մոտ 1600 ընտանիք։ Սոցիալական բնակարանի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք երկրաշարժին տուն չեն կորցրել, բայց տնակում են ապրում։ ԲԳՎ-ով կլուծվի այն ընտանիքների բնակարանային հարցը, որոնք ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել կամ նախորդ տարիներին ԲԳՎ էին ստացել, ու չէին կարողացել տուն գնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

BACK_TO_TOP