ԵԱՀԿ-ն Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք դիտարկում կանցկացնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+20.09 oC

ԵԱՀԿ-ն Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք դիտարկում կանցկացնի

09:28 14.03.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը վաղը՝ մարտի 15-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այն կանցկացվի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։

ԱՀ ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինքնավթարի հետևանքով 44-ամյա տղամարդը մահացել է

16:46 07.04.2025

Ինքնավթարի հետևանքով 44-ամյա տղամարդը մահացել է

Ապրիլի 6-ին՝ ժամը 21.35-ին, Նավուր-Իծաքար խաչմերուկում 44-ամյա Մայիս Օ․-ն քառանիվ կվադրոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց հարվածել հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […] ...

Խաչանով-Ռուբլյով զույգը մեկնարկել է հաղթանակով․ Մոնտե Կառլոյի «Մասթերս»

16:40 07.04.2025

Խաչանով-Ռուբլյով զույգը մեկնարկել է հաղթանակով․ Մոնտե Կառլոյի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով են մեկնարկել Մոնտե Կառլոյի «Մասթերսի» տղամարդկանց զուգախաղում։ Խաչանովն ու Ռուբլյովն առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով հաղթել են մրցաշարի 6-րդ համար Նիկոլա Մեկտիչ (Խորվաթիա) – Մայքլ Վինուս (Ավստրալիա) զույգին։ Խաչանովն ու Ռուբլյովը հաջորդ փուլում կհանդիպեն Ուգո Ումբեր-Լորենցո Մուզետի – Արթուր Ռիդներկնեխ-Վալենտին Վաշերո հաղթողի հետ։ ...

Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

16:35 07.04.2025

Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

16:27 07.04.2025

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում […] ...

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

16:23 07.04.2025

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ […] ...

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

16:16 07.04.2025

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […] ...

BACK_TO_TOP