21:22 07.06.2023
Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչները պատրաստվում են դատական հայց ներկայացնել` բողոքարկելով թաղամասի տարածքի մի մասը 99 տարով հրեա ներդրողին վարձակալությամբ տալու դեմ: Այդ գործում նրանց աջակցելու են Միացլալ Նահանգների հայ իրավաբանների կազմակերպությունները: Օրերս Լոս-Անջելեսից Երուսաղեմ է ժամանելու փորձառու փաստաբանների մի խումբ, որը մշակելու է հայցապահանջը:
Նախապատմությունը «Հորիզոնի» տաղավարում հիշեցրել է Արտյոմ Երկանյանն ու անդրադարձել թեմայի այլ մանրամասների։
«Դեռևս 2021թ.-ի աշնանը հայտնի էր դարձել, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հրեա մի ներդրողի վարձակալությամբ հանձնել էր մի մեծ հողատարածք, որը գտնվում է հայկական թաղամասի հարավ-արևելյան հատվածում և կոչվում «Կովերու պարտեզ»: Այդ տարածքը, տարբեր տեղեկությունների համաձայն, զբաղեցնում է 8-11 հազար քառ. մ:
Թեև վաղուց էր հայտնի այդ ամենի մասին, ընդամենը վերջին շաբաթների ընթացքում է, ինչ այսպես զանգվածային բողոքի ալիք է առաջացել, և ամեն ուրբաթ հայոց թաղամասի երիտասարդները բողոքի ակցիաներ են անցկացնում:
Հաշվի առնելով հին քաղաքի հողի շուկայական իրական արժեքը՝ կարող ենք ենթադրել, որ «Կովերու պարտեզ» կալվածքի տարածքը կարող է արժենալ մինչև 40 մլն դոլար: Եվ այդ ներդրողը, որը փաստորեն 99 տարի ժամկետով այդ տարածքը վարձակալությամբ է վերցրել, ավստրալացի, հրեական ծագում ունեցող Դենի Ռուդինշտեյն անունով գործարարն է, ով հայտրարարել էր, որ պատրաստվում է այդ տարածքում 7 աստղանի շքեղ հյուրանոց կառուցել, որը կլինի ամենաթանկը՝ Երուսաղեմում: Սակայն վերջերս պարզվել է, որ նրա պլանները փոքր ինչ այլ են, և որ այնտեղ հյուրանոցի փոխարեն կառուցվելու է էլիտար բնակելի թաղամաս:
Պարզ է, որ այդ թաղամասում բնակարան գնելու հնարավորություն ունենալու են ոչ թե հայերը, այլ օտարազգիները: Արդյունքում իրական վտանգ է առաջանում՝ հայոց թաղամասում դեմոգրաֆիկ իրավիճակի փոփոխության և, ի վերջո, հայերն այտեղ կարող են էթնիկ փոքրամասնություն դառնալ․․․ հայկական թաղամասում, որտեղ 400 տարվա ներկայություն ունեն , իսկ Երուսաղեմում՝ 1.5 հազարամյակի պատմություն»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:41 19.04.2025
Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարությունՎճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...