Ամենայն հայոց կաթողիկոսը ներկա է գտնվել Երևանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--1.91 oC

Ամենայն հայոց կաթողիկոսը ներկա է գտնվել Երևանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը

17:10 07.10.2017

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մայրաքաղաք Երևանում ներկա գտնվեց ռուսական Սուրբ Խաչի վերացման եկեղեցու օծման արարողությանը:

Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2010 թվականի մարտի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միասնական աղոթքով:

Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը և եկեղեցու բարերար Արա Աբրահամյանը: 

Լեոնիդ եպիսկոպոսը, Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր դասի հետ կատարելով օծումը, արարողության ավարտին իր խոսքն ուղղեց ներկաներին` շնորհավորելով տաճարի օծման առիթով: Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոսին` արարողությանը նրա օրհնաբեր ներկայության համար, որից հետո հրավիրեց Նորին Սրբությանն իր պատգամը փոխանցելու ժողովրդին:

Ամենայն հայոց հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց ռուս ժողովրդի հայաստանաբնակ զավակների հոգևոր կյանքում այս նշանակալի իրադարձության առիթով:«Դեպի երկինք իր գմբեթները պարզած այս տաճարը արտահայտությունն է Հայաստան աշխարհում հոգևոր կյանքի վերազարթոնքի, դրսևորումը հոգևոր-բարոյական արժեքների հանդեպ հավատարմության և վկան հոգևոր կարիքների նկատմամբ հայրենի իշխանությունների ուշադրության:

Յուրաքանչյուր նորակառույց սրբազան տաճար իբրև տուն աղոթքի, իր շուրջը համախմբելով հավատացելոց և կազմակերպելով նրանց ծխական կյանքը, դառնում է նախ և առաջ ջինջ ակունք աստվածային շնորհի և ողորմության, դեպի հավիտենական կյանք և Աստծո արքայություն առաջնորդող մի տերունապարգև ճանապարհ: Եվ որքան առատանում են սրբազան տաճարները մեր կյանքում, այնքան բազմանում է Աստծո ներկայությունը մեզանում` երկնառաք օրհնությամբ, հավատի բարի գործերով և սիրո, համերաշխության ու հանդուրժողականության մշտահունչ պատգամով:

Սիրելիներ, այս եկեղեցին վկայությունն է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա եղբայրության, դավանած ընդհանրական արժեքների, պատմության մեջ համատեղ արձանագրած փառավոր ու դժվարին էջերի և այսօրվա գործակցության: Այն քարակերտ արտահայտությունն է Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Քույր եկեղեցիների սերտ բարեկամության, որի պտուղն են նաև խաղաղության պայմաններում հայոց հողում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում բարձրացած այլ եկեղեցիներ և մատուռներ»,- ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը: 




Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP