08:54 14.03.2018
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է ստանալ ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների միաձայն աջակցությունը՝ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով Լոնդոնի և Մոսկվայի հակամարտության հարցում:
Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և իր եվրոպական գործընկերների հետ: Բրիտանիայի արտգործնախարարը նրանց հայտնել է Սկրիպալի գործի հետ կապված հետաքննության ընթացքի մասին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ նշելով, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է կոնկրետ քայլերում սատարել Մեծ Բրիտանիային՝ կապված Ռուսաստանի կողմից միջազգային կարգի խախտման դեպքերի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգի հետ զրույցում Բրիտանիայի արտգործնախարարն ընդգծել է ռուսական սպառնալիքին միահամուռ դիմակայելու կարևորությունը: Ստոլտենբերգը համաձայնել է, որ Ռուսաստանի գործողությունները սպառնում են Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներին՝ Բալթյան երկրներին, Բալկանյան երկրներին, Ուկրաինային և Վրաստանին:
SHANTNEWS-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են Ռուսաստանում արտադրված նյութով: Այն կրում է «Նովիչոկ» անունը և պատկանում է նյարդային համակարգը կաթվածահար անող թույների խմբին:
Հիշեցնենք, որ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը և նրա 33-ամյա դուստր Յուլյան թունավորվել են անգլիական Սոլսբերի քաղաքում: Այժմ նրանք ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Ռուս գործակալին թունավորելու մեջ մեղադրել են Ռուսաստանին: Մոսկվան հերքում է իր առնչությունը Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ:
18:50 08.04.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...
18:30 08.04.2025
Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...
18:27 08.04.2025
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ […] ...
18:24 08.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու […] ...
18:09 08.04.2025
Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, հաղորդում է As-ը: «Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները […] ...