Կայծակը հարվածել է Վլադիվոստոկ-Մոսկվա ինքնաթիռին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Կայծակը հարվածել է Վլադիվոստոկ-Մոսկվա ինքնաթիռին

10:17 05.06.2023

Վլադիվոստոկից Մոսկվա թռչող Airbus A350-900 օդանավն ընկել է ամպրոպի մեջ և կայծակի ենթարկվել, հաղորդում է Vostok-Media պորտալը հունիսի 5-ին։

Ականատեսներից մեկի խոսքով՝ կայծակը հարվածել է ինքնաթիռին թռիչքից հետո՝ խիտ ամպամածության մեջ մտնելուց գրեթե անմիջապես հետո։ Ընդ որում, դա ոչ մի կերպ չի ազդել թռիչքի կամ ուղեւորների վրա։

Ինչպես բացատրեցին բորտուղեկցորդուհիները, ժամանակակից ինքնաթիռները հագեցած են կայծակից պաշտպանիչ համակարգերով, ուստի օդանավին հասցված հարվածը որևէ կերպ չի ազդել թռիչքի վրա:

Իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, երբ կայծակը հարվածում է ցամաքային օբյեկտներին։ Հունիսի 3-ին ԱՄՆ Լուիզիանա նահանգում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Հրդեհի բռնկման պատճառով տարհանում է հայտարարվել բոլորի համար, ովքեր գտնվել են նավթի պահեստից 1,5 մղոն (2,4 կմ) հեռավորության վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 08.04.2025

SHANTNEWS

Հայտնի է՝ երբ  և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

21:51 08.04.2025

Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում

21:36 08.04.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 11.30-16.00 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 17-ին և […] ...

Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնի

21:24 08.04.2025

Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսությունը կկարողանա խուսափել առևտրային պատերազմի նոր փուլի ռեցեսիայից, որն առաջացել է ԱՄՆ վարչակազմի կողմից նոր մաքսատուրքերի ներդրմամբ։ «Առևտրային պատերազմները շատ բացասական ազդեցություն են ունենում: Առևտրային պատերազմներում ոչ ոք չի հաղթում, բոլորը պարտվում են: Ինձ հատկապես մտահոգում է ամենախոցելի զարգացող երկրները, որտեղ ազդեցությունն (խմբ.առևտրային պատերազմի) ավելի […] ...

«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա

21:13 08.04.2025

«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է համաշխարհային ֆուտբոլում իսպանական ակումբի դերի մասին, գրում է La Razon-ը: ««Մադրիդը» նոր չափանիշներ է սահմանել համաշխարհային ֆուտբոլում: Բայց մենք պետք է մեր պատմությունը կերտենք: Խաղի ժամանակ «Արսենալը» պետք է կենտրոնանա ուժեղ կողմերի վրա: «Ռեալը» նույնպես թույլ տեղեր ունի, ինչպես […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

21:00 08.04.2025

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են […] ...

BACK_TO_TOP