Որպեսզի հնությունը գրանցվի որպես համամարդկային արժեք, պիտի վերականգնվի նույնությամբ․ Սերգեյ Նազարեթյան  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Որպեսզի հնությունը գրանցվի որպես համամարդկային արժեք, պիտի վերականգնվի նույնությամբ․ Սերգեյ Նազարեթյան 

20:56 02.06.2023

Շինարարական նորմերի խախտումներով կառուցապատումներ ու վերակառուցումներ թվում էր, թե հետերկրաշարժյան տարիների հետևանքներն աչքի առաջ ունենալով՝ պետք է թույլ չտային կամ արգելվեր, բայց մեծ ծավալի անհատական բնակարանաշինության ժամանակ այդպիսի բազմաթիվ  թերություններ են արձանագրվել, ինչն էլ հետագայում խնդիրներ է առաջ բերել փաստաթղթավորման գործընթացում:

«Ես մի քանի անգամ ասել եմ, որ Գյումրիում Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլված շենքերի 10 տոկոսի պատճառը հենց բնակիչներն էին, որոնք թուլացրել էին շենքերի պատերը, սյուներն էին կտրել, հեծաններն էին հանել։ Ասենք՝ բնակիչը իր կարծիքով խելացի բան էր արել․ 10 սմ-ով մեծ էր վերցրել շենքի չափսերը, կադաստրը էտ չի գրանցում, որովհետև նախագծով, ավարտական ակտով էդ չափսերը չի, խախտում է»,- նշում է երկրաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։

 

Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն իր ուսումնասիրություններն ու դիտարկումները մեկտեղել է  «Անհատական շինարարության իրականացման և վերահսկման կարգերը» ուղեցույցում, որտեղ ներառված են բոլոր օրենսդրական կարգավորումները, քաղաքացիներին անհրաժեշտ ձևաթղթերի նմուշներն ու խախտումների հիմնական պատճառները: Շինարարական նորմերին գրեթե չեն հետևում հատկապես գյուղական բնակավայրերում, առաջնորդվում են հիմնականում շինարար-արհեստավորների խորհուրդներով:

Մասնագետների ուսումնասիրության դիտակետում է եղել նաև Կումայրի արգելոցի  պատմական տարածքում գտնվող շենք-շինությունների ճարտարապետական տեսքի պահպանումը, կատարված և կատարվող ձևափոխություններն ու անթույլատրելի շինանյութի օգտագործումը: Սերգեյ Նազարեթյանի դիտարկումներով, պատմական միջուկում գտնվող  կառույցների վերականգնման համար պետք է առաջնորդվել բնօրինակ նախագծով, հնությունը պահպանելու համար օգտագործել բնականին շատ մոտ շինանյութ:

«Իտալացի մասնագետները եկան, տեսան՝ Ամենափրկիչ եկեղեցին վերականգնվել էր, բայց չի բավարարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի  պահանջներին, որովհետև բետոն ու մետաղ է օգտագործվել։ Որպեսզի հնությունը գրանցվի որպես համամարդկային արժեք, պիտի վերականգնվի այնպես, ինչպես որ կառուցված է եղել։ Նույնը Սուրբ Յոթվերք եկեղեցու դեպքում եղավ։ 1980 թվականին, երբ  փայտյա գմբեթը փոխարինվեց քարով, օգտագործվեցին բետոն ու ամրաններ, ինչը հակասում էր պահանջվող չափորոշիչներին»,-ընդգծում է Սերգեյ Նազարեթյանը։

 

 

Կամայականությունները պատմական միջուկում բացառելու համար մասնագետները շեշտում են, որ պետք է մշակվեն հատուկ ընթացակարգ ու նորմեր, այս գործում պատասխանատվություն ունեն նաև պետական կառավարման կառույցները: Անհատական շինարարությունում խախտումների են գնում նաև ենթակառուցվածքների մաշվածության պատճառով և  ստիպված աղավաղվում է արգելոցի շենքերի դիմագիծը:

Երկրաշարժի հետևանքով «Կումայրի» արգելոցի 1600 շենք-շինությունների հիմնական մասը վնասվել է, դարձել 3-րդ ու 4-րդ աստիճանի վթարայնության: Իրենց սեփական տները ամրացնելու կամ խախտված քարերը վերականգնելու համար բնակիչները ստիպված են սպասել մի քանի գերատեսչությունների թույլտվությանը, ժամանակն ու տարիները անցնում են, իսկ հուշարձան- շենքերը  քայքայման եզրին են հասնում:

«Ես կողմ եմ, որ արգելոցը պահպանվի և, հատկապես,  ճարտարապետական տեսքը պահպանվի, բայց որպես կոնստրուկտոր և որպես  սեյսմակայունության մասնագետ, ես չեմ ընդունում էն փաստը, որ ասում են՝ գիտես ինչ, էդ պատը, որ կա, դրան պիտի ձեռք չտաս, ներսից էլ հանկարծ  բետոն չանես։ Էդ 100 տարվա պատը, որը երեք երկրաշարժ է տեսել, չորրորդին էլ չի կարող դիմակայել։ Հա էլի նորմերը պահպանեք, բայց նաև պիտի ամրությունը ապահովենք, չէ՞ որ այդ տներում ընտանիքներ են ապրում»,- շեշտում է կառույցների սեյսմակայունության փորձագետ Հրաչյա Մուրադյանը

 

 

 

Կումայրի արգելոցի պատմական շենքերի հանդեպ հետաքրքրությունն ավելանում է, զուգահեռ բարձրանում է  տների շուկայական արժեքը: Ճարտարապետական  կառույցների սեփականատերերը փորձում են հնարավորինս հետևել պահանջվող նորմերին, երբեմն օգտագործում են հին քարերն ու գերանները: Բայց ոչ միայն քաղաքում, նաև մյուս բնակավայրերում անհատական շինարարության ընթացքին ամբողջությամբ հետևելու մեխանիզմ ու լծակներ մշակված չեն։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

BACK_TO_TOP