10:42 05.06.2023
Սննդաբան Վիկտորյա Զալեսսկայան ասել է, որ շատ դիետաներ թույլ չեն տալիս կանանց ստանալ վիտամինների, մակրո և միկրոէլեմենտների ամբողջ տեսականին, մասնավորապես՝ օմեգա-3: Այս ընթացքում նիհարելը դառնում է ամենախոցելին սննդային թերությունների նկատմամբ` ասել է բժիշկը Газета.Ru-ին տված հարցազրույցում։
Մարմնի հետ նման մանիպուլյացիաների ժամանակ հսկայական քանակությամբ ճարպ անհետանում է կանանց սննդակարգից։ Իսկ դա կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների, ինչպես նաև օրգանիզմում օմեգա-3 PUFA-ների (պոլիչհագեցած ճարպաթթուների) պակասի՝ պարզաբանել է մասնագետը։
«Օմեգա-3-ը կարգավորում է նյութափոխանակությունն օրգանիզմում, նվազեցնում խոլեստերինի մակարդակը, բարելավում է արյան անոթների առաձգականությունը և օգնում նորմալացնել սրտանոթային համակարգի աշխատանքը»,- ընդգծել է Զալեսկայան։
Նաև օմեգա-3-ը զգալիորեն բարելավում է մաշկի, մազերի և եղունգների վիճակը։ Ինչպես ընդգծել է դիետոլոգը, օրական ընդունման օպտիմալ կոնցենտրացիան համարվում է 950 միլիգրամը` նշել է սննդաբանը։
Կարևոր է նաև վերահսկել երկաթի մակարդակը, որը կանանց առողջության կարևոր կողմն է: Նրա անբավարարությամբ խանգարվում է հեմոգլոբինի սինթեզը։ Երկաթը էական միկրոտարր է՝ ընդգծել է սննդաբանը։ Սովորաբար կինն իր մարմնում պետք է ունենա 9-ից մինչև 30 մկմոլ/լ երկաթ: Նման ցուցանիշները կարող եք պահպանել՝ ուտելով մսից, լյարդից, թռչնամսից, ձկից և ձվից պատրաստված ուտեստներ։
«Մագնեզիումը ևս մեկ կարևոր տարր է կանանց համար: Այն նպաստում է սննդանյութերի կլանմանը, ինչպիսիք են կալցիումը, վիտամին D-ն»,- ընդգծել է Զալեսկայան։
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար ոչ պակաս կարեւոր են նաև սելենը, վիտամին A-ն, վիտամին E-ն, տաուրինը, լեցիտինը՝ ամփոփել է սննդաբանը։
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...