Կուզեմ իմ երկիրը պաշտպանված ու անվտանգ էղնի, որ եղբայրս գնալու է բանակ ծառայության․ գյումրեցի աղջնակի հունիսմեկյան ցանկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+20.09 oC

Կուզեմ իմ երկիրը պաշտպանված ու անվտանգ էղնի, որ եղբայրս գնալու է բանակ ծառայության․ գյումրեցի աղջնակի հունիսմեկյան ցանկությունը

18:57 01.06.2023

Այսօր հունիսմեկյան տրամադրություն էր Գյումրիի հրապարակներում ու բակերում։ Երեխաների օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ ու համերգային ծրագրեր  էին կազմակերպվել երեխաների մասնակցությամբ։ Միջոցառումներին մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության արվեստի դպրոցները, մանկապարտեզներն ու մշակութային կենտրոնները։

Դեպի կենտրոնական հրապարակ մեքենաների մուտքն արգելված է, տարածքն ամբողջությամբ տրամադրված է փոքրիկներին, կենտրոնում նրանք են՝ մի մասը վազվզում է կամ լուսանկարվում մուլտհերոսների հետ, մյուսները՝ զբաղված են կավճանկարչությամբ։ Ասֆալտին գույներ են, պատկերել են իրենց երևակայական  կերպարներն ու բնության տեսարանները։

Բնություն ու հայրենիք են նկարում, իսկ ամենամեծ ու անկեղծ ցանկությունը մեկն է՝ խաղաղությունը, որը մեր երկրին ու աշխարհին է պետք։

«Կուզեմ, որ միշտ Հայաստանը պաշտպանված լինի, որ իմ եղբայրը երբեք չտխրի, ինքն այս տարի բանակ է գնալու, որ մեզ պաշտպանի»,- ասում է գյումրեցի աղջիկը

«Ես ծաղիկ եմ նկարում, որովհետև Հայաստան որտեղ ես գնում եմ, մենակ ծաղիկ եմ տեսնում, դրա համար էլ այդ գեղեցիկ ծաղիկներից որոշեցի նկարել»,- ասւոմ է փոքրիկներից մեկը։

Խաղաղության ուղերձով Գյումրիի կենտրոնական հրապարակում նոր ռեկորդ սահմանելու էր եկել պատերազմից հետո Արցախից Գյումրի տեղափոխված 9 տարեկան Սուրեն Բաղդասարյանը։ Հայկական «Դյուցազնագրքում» Սուրենի  անունը կա, այս անգամ գերազանցեց իր նախորդ ցուցանիշը։ Կանգնած դիրքից 300 անգամ ընդունեց կամուրջ ելման դիրք՝ սահմանելով նոր ռեկորդ։ Սուրենն այն նվիրեց արցախցի ու աշխարհի բոլոր մանուկներին։

Տոնական տրամադրություն էր նաև Բագրատունյաց զբոսայգում, ելույթ էր ունենում  «Անի» մանկապատանեկան փողային նվագախումբը։ Մանկական նվագախումբը ձևավորվել է երկու տարի առաջ, կազմում ընդգրկված են քաղաքի արվեստի ու երաժշտական դպրոցների 30-ից ավելի շնորհալի երաժիշտներ։

Մանկապատանեկան փողային նվագախումբը անցած տարի է համալրվել  երաժշտական գործիքներով, քաղաքում հանդես եկել  համերգներով, հավակնում է դառնալ փողային նվագախմբերի լավագույն ավանդույթների կրողը Գյումրիում։

«Այս նվագախումբը ձևավորելու ժամանակ նպատակ ունեինք, որ այսօրվա պատանի երաժիշտները տարիներ անց կարողանան համալրել  հարուստ կենսագրություն ունեցող  և մշակութային ավանդույթներ ունեցող «Անի» փողային նվագախմբի կազմը»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Փողային նվագախմբի երաժշտությամբ էլ ազդարարվեց կայարանամերձ հրապարակի վերանորոգված շատրվանների բացումը։ Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել են զբոսայգին ու շատրվանները։ Բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի։

Կայարանամերձ հրապարակից բացի, շատրվաններով ջրավազան կգործի նաև Մուշ 2 թաղամասում կառուցված զբոսայգում։ Այս տարի ևս նախատեսված է  4 զբոսայգիների բարեկարգում և կառուցում, որոնք կունենան ջրավազաններ ու շատրվաններ։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու գեղեցիկ, ճարտարապետական լուծումներով շատրվանը կվերականգնվի Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, աշխատանքները կսկսվեն մեկ-երկու ամսից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ Պեսկով

14:07 07.04.2025

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ Պեսկով

Ռուսաստանը մշտական ​​խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ և պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​լուծման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև թեմայի շուրջ երկխոսության հարցում Մոսկվայի միջնորդական ջանքերի հնարավորության մասին։ «Մենք մշտական ​​խորհրդակցությունների մեջ ենք մեր […] ...

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

13:47 07.04.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...

Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

13:43 07.04.2025

Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացել

Երկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։ Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ

13:34 07.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ

Մարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի […] ...

Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը

13:21 07.04.2025

Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ: Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը: Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը […] ...

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

13:10 07.04.2025

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

​Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...

BACK_TO_TOP