19:56 26.05.2023
ՀՀ ՆԳ նախարարության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը աշխատանքային այցով Գյումրիում էր։ Նա հանդիպում է ունեցել Գյումրիի և մարզի հինգ տարածաշրջանների պարեկային ծառայողների հետ, տվել ուժեղացված ծառայություն իրականացնելու հանձնարարականներ։
Պարեկային ծառայությունը Շիրակի մարզում ներդրվեց 2022 թվականի ապրիլից։ Գյումրիից բացի նոր ծառայությունը հասանելի դարձավ ոչ միայն մարզի մեծ բնակավայրերում, նաև հեռավոր գյուղական համայնքներում։ Պարեկների աշխատանքային գործառույթների և պարտականությունների շարքում առաջնային կարևորության են երթևեկության կանոնակարգումը, հանցագործությունների հայտնաբերումն ու կանխարգելումը։
Շիրակի և Լոռու մարզերից հետո այս տարվանից պարեկային ծառայություն ներդրվեց 4 մարզերում, մինչև տարեվերջ այն հասանելի կդառնա մյուս չորս մարզերում, և արդյունքում Հանրապետությունում ճանապարհային ոստիկանության համակարգ չի գործի։ Նախատեսվում է ունենալ այլ ստորաբաժանումներ ևս։
Գյումրիում պարեկների աշխատանքին հետևել է ոստիկանության պարեկային ծառայության պետը։ Արթուր Խուդինյանը Գյումրիի և մարզի տարածաշրջանների պարեկային ծառայողների հետ հանդիպումն անցկացրել է «Հայուհու» հրապարակում, ուժեղացված ծառայության մեկնարկից առաջ ցուցումը մեկն էր, խիստ ու անզիջում լինել ալկոլոհոլ օգտագործած, ոչ սթափ վիճակում ղեկի մոտ նստած վարորդների նկատմամբ, փոխարենը՝ ներողամտություն ցուցաբերել երթևեկության կանոններում որոշ, ոչ էական խախտումներ կատարած քաղաքացիների հանդեպ և սահմանափակվել միայն զգուշացումներով։
«Ոչ մի ներում խմած վարորդներին, բայց էն քաղաքացիները, որ տատիկ-պապիկներ կլինեն, որ գյուղից են եկել և մոռացել են ամրագոտի քցեն կամ պետհամարանիշները ցեխոտված են, գյուղից իջել են և չեն հասցրել մաքրել, զգուշացնում եք, ներողամիտ եք լինում և խախտումը տեղում վերացնել եք տալիս, իսկ այն քաղաքացիները, ովքեր թույլ կտան իրավախախտումներ, խստագույնս պատժում եք, բայց ամեն ինչ անում եք օրենքին համապատասխան»,- հրահանգեց պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Մի քանի հանձնարարականներ ստանալուց հետո պարեկային ծառայության կարգախմբերն անցել են ուժեղացված ծառայության՝ ամբողջ մարզի տարածքում։
Պարեկային ծառայության գործառույթը միայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը չէ։ Լիազորված են հետևել հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, խիստ ուշադրություն է դարձվում հատկապես թմրաշրջանառության բացահայտմանը։
«Այս տարին հայտարարված է որպես թմրամիջոցների դեմ պայքարի տարի, և պարեկային ծառայությունը ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ պայքար են տանում թմրամիջոցների հայտնաբերման, կանխարգելման ուղղությամբ։ Թվային տվյալներ այս պահին ներկայացնել չեմ կարող, բայց բավականին շատ դեպքեր ունենք նաև Գյումրիում, Շիրակի մարզի տարածքում և բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ մեր ծառայությունը գործում է»,- նշում է պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։
Համակարգում կան նաև խնդիրներ, որոնք հասարակության քննադատությանն են արժանանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բարձրագույն կրթություն չունեցող կադրերով համալրմանը։ Ըստ ծառայության պատասխանատուի, դիմորդները ծառայությունում են ընդգրկվում հնգամսյա մասնագիտացված դասընթացներին մասնակցելուց հետո, որն, ըստ նրա, ոլորտային կադրեր պատրաստելու համար բավարար է։
Հանրապետությունում գրանցվեցին նաև հանցագործության դեպքեր, որոնցում ներգրավված էին եղել պարեկային ծառայողներ։ Աղմկարհարույց դեպքերի բացահայտումից հետո նրանք հեռացվել են համակարգից։
«Էնպես չէ, որ թվային ցուցանիշներ շատ կան, կան մի քանի բացառիկ դեպքեր։ Ինչպես գիտեք, այո՛, ունենք պարեկներ, որոնք տարբեր հանցագործությունների համար ձեռբակալված են և այս պահին գտնվում են կալանքի տակ»,- նշում է Արմեն Մաթևոսյանը։
Ոստիկանության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, կազմվել է վիճակագրություն, որ այն մարզերում, որտեղ ներդրված է պարեկային ծառայությունը, արձանագրվել է ճանապարհային պատահարների թվի նվազում և հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...
22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԱյսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...