18:52 18.05.2023
Ամասիայի վարչական տարածքում Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր դեռ 1985 թվականին, նախատեսվում էր կառուցել 90 մլն մետր խորանարդ ծավալով ջրամբար, ինչը կապահովեր Շիրակի մարզի 30 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը: Պատվարի կառուցումը անավարտ մնաց 88-ի երկրաշարժի պատճառով, իսկ 1993 թվականից շինարարությունն ամբողջությամբ դադարեցվեց:
Երեսուն տարի անց վերսկսվում է ռազմավարական նշանակության ջրամբարի անավարտ շինարարությունը: Ախուրյանի կիրճի մի քանի անգամ փոքրացված մակետի վրա ճարտարապետը ցույց է տալիս ջրամբարի ընդհանուր տեսքը, հարակից կառույցների տեղակայումն ու դրանց գործարկման մեխանիզմները:
«Շատ հետաքրքիր կառուցվածք ունի էս ջրամբարը․ առկա է երկու թունել։ Առաջինը կունենա 498 մետր, իսկ երկրորդը ՝ 529 մետր երկարություն։ Մեկը ծառայելու է հատակային ջրթողի համար, իսկ մյուսը ոռոգման թունելն է, որտեղից ջուրը մղվելու է դեպի Ախուրյանի կիրճ»,- ջրամբարի կառուցվածքը ներկայացնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։
Ջրամբարի պատվարի բարձրությունը հասնելու է 53 մետրի, գործարկումից հետո կփոխվի նաև Գյումրի-Ամասիա ճանապարհի ուղղությունը: Դեպի արոտավայրեր, խոտհարքներ ու հին գյուղ՝ Ջրաձոր, հասնելու համար ևս այլընտրանքային ճանապարհ կկառուցվի, մայրուղին կանցնի հենց պատվարի վրայով:
Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 25 մլն մետր խորանարդ տարողության ջրամբար, շինարարության ընթացքում կօգտագործվեն գոյություն ունեցող պատվարի մի մասն ու կցակառույցները: Կապսի ջրամբարի տարածքում տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ իրականացվել են դեռևս 2015 թվականից: Կուտակվող ջրային պաշարներով հնարավոր կլինի ոռոգելի դարձնել մինչ այժմ անջրդի համարվող հազարավոր հեկտար հողատարածքներ:
«Առաջին փուլից հետո ոռոգելի հողատարածքները կլինեն 17 հազար հեկտար, նոր հողատարածքներ ևս կդառնան ոռոգելի՝ 2000 հեկտար, որոնք ներկայումս մեխանիկական ոռոգման եղանակով են ոռոգում, անցում կկատարվի ինքնահոս եղանակի»,- նշում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ջրամբարի կառուցումը կարևորվում է նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների կրճատման ֆոնին պաշարների կուտակման ու ավելի արդյունավետ կառավարման տեսանկյունից: Երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի ծավալները հասցնել մինչև 60 մլն մետր խորանարդի, այս դեպքում կխնայվի նաև ոռոգման նպատակով ծախսվող էլեկտրաէներգիան:
Ջրամբարի բուն շինարարությունը կսկսվի մոտ մեկ ամսից, երբ տարածք կտեղափոխվի շինտեխնիկան ու կկառուցվի ժամանակավոր կեցավայր: Շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ գրուպ» ընկերությունը, որը ջրամբարների կառուցման մեծ փորձ ունի: Աշխատանքներում կընդգրկվեն նաև հայկական կապալառու ընկերություններ։
Կապսի ջրամբարի կառուցմանը զուգահեռ հաջորդ տարվանից կսկսվեն նաև Նոր Ջրաձոր գյուղի հիմնադրման աշխատանքները: Տեղափոխվող գյուղը կկառուցվի 11.6 հեկտար տարածքում, հատակագիծն ու նախագիծն արդեն պատրաստ են:
«84 տնտեսություն է նախատեսված, հեռանկարի համար մի քանի ռեզերվային տարածքներ կան, որոնք կարող են գյուղի զարգացումը ապահովել։ Սկզբում 76 տուն է լինելու, նախագծում ներկայացված են 86-ը։ Յուրահատուկ կառուցման ճարտարապետական լուծումների շնորհիվ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի բնակակմակերեսները ընդլայնել, հարկայնությունը բարձրացնել»,- նշում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը։
Նոր գյուղում անասնագոմեր չեն կառուցվի: Ըստ նախագծի, դրանք կլինեն գյուղից մոտ 300 մ հեռավորության վրա, որտեղ նախատեսվում է կառուցել ընդհանուր արտադրական տարածք: Ջրաձորցիներին առանձին անասնագոմեր ունենալու փոխարեն առաջարկում են ստեղծել կոոպերատիվ:
Նոր Ջրաձորի առանձնատների վերջնական նախագծման ու եղած բնակտարածքների հետ համադրությունների փուլը կմեկնարկի մայիսի 20-ից: Կհստակեցվեն նաև փոխհատուցման չափն ու տարբերակները: Նոր գյուղի կառուցման ընդհանուր արժեքը մոտ 5 միլիարդ դրամ է։ Բնակավայրի կառուցման շինարարական մրցույթ կհայտարարվի այս տարվա երրորդ եռամսյակում:
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...
22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԱյսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...
22:40 22.11.2024
Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակումԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...