23:32 23.08.2018
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է ներկայացրել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։
Աղբաբան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում թմրանյութերի օգտագործման նվազագույն տարիքը հասել է 9-ի։ Թուրքիայում սինթետիկ կանաբինոիդների (թմրանյութի տեսակ) օգտագործումը 5 տարում 15 անգամ ավելացել է։ Այսպիսով, երկրում թմրանյութեր օգտագործողների թիվը հասել է մի քանի միլիոնի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (EMCDDA) կողմից 2017թ․ վերաբերյալ կազմված զեկույցի համաձայն՝ Թուրքիան սինթետիկ թմրանյութերի օգտագործման արդյունքում արձանագրված մահվան դեպքերի թվով եվրոպական երկրների շարքում առաջին հորիզոնականում է։ 2017թ․ Թուրքիայում բարձր չափաբաժնով թմրանյութերի օգտագործման արդյունքում 580 մահվան դեպք է գրանցվել։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում այդ թիվը կազմել է 2․400։
Ընդ որում, եթե նախորդ տարիներին թմրանյութերից մահացողների միջին տարիքը 35-ն էր, ապա վերջին տարիներին երիտասարդների մահացության թվի աճի հետևանքով միջին տարիքը հասել է 31-ի։
Վիճակագրության համաձայն՝ 1990թ․ Թուրքիայում թմրանյութերից կախվածություն ունեցող քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 381․200, 2016-ին այդ թիվն արդեն հասնում էր 664․906–ի։ Թուրքիայի առևտրի նախարարության տվյալների համաձայն՝ 2017-ին միայն երկրի սահմանային անցակետերում 26․4 մլն տոննա թմրանյութ է հայտնաբերվել, ինչը 8 անգամ ավելի է նախորդ տարի սահմանին առգրավված թմրանյութերի քանակից։
Վերջին 10 տարում թմրանյութերից կախվածության և դրանց չարաշահման արդյունքում բուժում ստացողների թիվը Թուրքիայում աճել է 25 անգամ։ Ընդ որում, մինչև 15 տարեկանների շրջանում թմրանյութերի օգտագործումն աճել է 92 տոկոսով։ Թմրանյութերից կախվածության դեմ բուժում ստացողների 40 տոկոսը կազմում են 15-19 տարեկանները, 30 տոկոսը՝ 20-24 տարեկանները, 11 տոկոսը՝ 25-29 տարեկանները։
Հավելենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում թմրանյութերից կախվածություն ունեցողների թիվը կազմում է շուրջ 39․5 մլն։ 2017 թվականին թմրանյութերի չարաշահումներից ողջ աշխարհում մահացել է 207․000 մարդ։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...