Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքերի առիթով ավելի քան 620 քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքերի առիթով ավելի քան 620 քրգործ է հարուցվել

19:10 23.08.2018

Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, և հարուցված քրեական գործերի թիվը հիմք է տալիս ասելու, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասել ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։

Մասնավորապես՝ դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և ԲՈՒՀ-երում կատարված առերևույթ չարաշահումների փաստով հարուցվել է 59 քրեական գործ, բժշկական կենտրոններում կատարված չարաշահումների փաստերով՝ 29, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված չարաշահումներով՝ 140, սոցիալական ծառայության և «Հայփոստ»-ի աշխատակիցների կողմից կատարված չարաշահումներով՝ 224 քրեական գործ, իսկ ապօրինի ծառահատումներով հարուցվել է մոտ 170 քրեական գործ։

Բացի դրանից՝ քրեական գործեր են հարուցվել նաև ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող 26 ընկերությունների կողմից առերևույթ կատարված յուրացումների դեպքերի առթիվ։

ՀՀ ՔԿ նախագահն ասաց, որ հետևողական քայլեր են ձեռնարկում՝ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Այսօրվա դրությամբ կոմիտեի դեպոզիտ հաշվին առկա է 417 մլն դրամ, որը փոխանցվել է առերևույթ չարաշահումներ թույլ տրված անձանց կողմից՝ որպես պատճառված վնասի հատուցում, մի շարք քրեական գործերով արգելանք է դրվել նաև մեղադրյալների գույքի վրա։
ՔԿ նախագահը նշել է, որ ուշադրության կենտրոնում են պահում նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ Ընդհանուր առմամբ վերականգնված գումարը կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ։

Քննչական կոմիտեն առաջիկայում կներկայացնի ամփոփ տվյալներ՝ բացահայտված չարաշահումների և պետությանը պատճառված վնասի վերականգնումների ծավալների վերաբերյալ՝ ըստ ոլորտների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

BACK_TO_TOP