Ադրբեջանն ԱՄՆ-ին սպառնացել է համարժեք քայլերի դիմել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+12.09 oC

Ադրբեջանն ԱՄՆ-ին սպառնացել է համարժեք քայլերի դիմել

18:07 12.03.2018

Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցի, այնտեղ անցկացրած հանդիպումների առիթով։ Դրանից բացի, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էլ իր հերթին է բողոքը հասցրել ԱՄՆ պետքարտուղարությանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Ադրբեջանցիները նեղսրտել են այն բանից, որ Բակո Սահակյանը ոչ միայն այցելել է Նահանգներ, այլև հանդիպումներ է ունեցել ու միջոցառման մասնակցել ԱՄՆ կոնգրեսում։

«ԱՄՆ այս քայլը գնահատվում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված գործողություն», – խոսնակի հայտարարությունները մեջբերում է ադրբեջանական մամուլը։

Բաքվի պաշտոնական խոսնակը սպառնացել է, որ ամերիկյան կողմի նման վարքի պայմաններում Ադրբեջանը «հենվելու է փոխադարձության վրա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳՆ. Ուիտքոֆն ու Արաղչին մի քանի րոպե զրուցել են անձամբ

18:59 12.04.2025

Իրանի ԱԳՆ. Ուիտքոֆն ու Արաղչին մի քանի րոպե զրուցել են անձամբ

ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիտքոֆն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անձամբ զրուցել են Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի ներկայությամբ: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հարկ է նշել, որ ավելի քան երկուսուկես ժամ անուղղակի բանակցություններից հետո Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարները, հեռանալով հանդիպման վայրից, մի քանի րոպե զրուցել […] ...

Իրանը և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կանցկացնեն բանակցությունների նոր փուլ

18:51 12.04.2025

Իրանը և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կանցկացնեն բանակցությունների նոր փուլ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները հաջորդ շաբաթ»,- ասվում է Մուսկատում երկու երկրների պատվիրակությունների խորհրդակցություններից հետո Իրանի ԱԳՆ Telegram ալիքում […] ...

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է՝ ինչպես են ընթացել Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

18:40 12.04.2025

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է՝ ինչպես են ընթացել Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Օմանի միջնորդությամբ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Էրդողանը նշել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը

18:30 12.04.2025

Էրդողանը նշել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը

Անթալիայում Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Անկարան կտրականապես չի ընդունում Գազայի բնակիչների բռնի տեղահանումը և կշարունակի նրանց մարդասիրական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանն ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից դուրս գալու միակ ելքը երկու պետության ստեղծումն է։ Թուրքիայի նախագահը նշել է, որ […] ...

Tasnim. Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններն ավարտվել են

18:19 12.04.2025

Tasnim. Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններն ավարտվել են

Ավարտվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Իրանական պատվիրակության անանուն անդամը ISNA-ին ասել է, որ խորհրդակցությունները, ընդհանուր առմամբ, հաջող են անցել: ...

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը. Փաշինյան

18:14 12.04.2025

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․   ...

BACK_TO_TOP