Գյումրիի Անտառավան 26 և Տիգրան Մեծի 5 վթարային շենքերի բնակիչների խնդիրը կլուծվի մինչև տարեվերջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրիի Անտառավան 26 և Տիգրան Մեծի 5 վթարային շենքերի բնակիչների խնդիրը կլուծվի մինչև տարեվերջ

20:17 05.05.2023

Այսօր աշխատանքային 100 օրն է ամփոփել Շիրակի մարզպետը։ Լրագրողների հետ հանդիպումը սկսել է ֆինանսատնտեսական տվյալների ներկայացմամբ։ Մարզի քաղաքաշինության ոլորտի պետական ֆինանսավորումն այս տարի կազմում է ավելի քան 22 միլիարդ դրամ, որից 13,5 միլիարդը մարզի հանրապետական, միջպետական ու մարզային նշանակության շուրջ 60 կմ երկարության ճանապարհների հիմնանորոգմանն է ուղղված, 4,5 միլիարդը՝ կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների կառուցմանն ու նորոգմանը։

Քաղաքաշինական ծրագրերի ցանկում մարզի 114 վթարային բնակելիներից  Անտառավան 26 և Տիգրան մեծի 5 շենքերում ապրողների բնակապահովման հարցը, մարզպետի հավաստիացմամբ, այս տարի կլուծվի։

 

«Անտառավան 26 շենքի հարցով արդեն գործնական քայլեր են իրականացվում։ Կառավարության հետ համագործակցությամբ արդեն հստակ պլաններ են նախագծվել, փոխհատուցումը ընտանիքներին կլինի երևի ԲԳՎ-ների  միջոցով, էս մասով արդեն նախագիծ է պատրաստվում, իսկ Տիգրան Մեծի 5 շենքի մասով կարող եմ ասել, որ արդեն նախագծանախահաշվային փաստաթղթեր ենք կազմել»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Առաջնահերթ և օրակարգային է Գյումրիում տնակների ապամոնտաժման հարցը, որը բավական խնդրահարույց գործընթաց է դարձել այս պահին։ Կառավարության որոշմամբ, մինչև 2027 թվականը համայնքապատկան տարածքները պետք է ազատվեն ժամանակավոր կացարաններից։ Տնակում ապրող ընտանիքների կարգավիճակից, տնակային պատմությունից կախված՝ խնդրի լուծման տարբերակներն ուրիշ են, որոնք բնակիչներից մեծ մասի համար ընդունելի չեն։

«Ընդհանուր 2964 շինություններ են մարզում, որից Գյումրիում հաշվառված է 2648-ը, Արթիկում՝ 2-ը,Ախուրյան համայնքում՝ 295-ը, Ամասիայում՝ 13-ը և Անի համայնքում ՝ 6-ը: Այո՛, բնականաբար, ծավալուն աշխատանք է և իրենից ռիսկեր է պարունակում, որովհետև մենք գործ ունենք մեր բնակիչների հետ»,- ժամանակավոր կացարանների մասին թվային տվյալներ է ներկայացրել մարզպետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

BACK_TO_TOP