14:51 23.08.2018
Օրեր առաջ համաձայնագիր է ստորագրվել «Գալա» և «Կանաչ» կուսակցությունների, մի շարք ՀԿ-ների միջև՝ ձևավորելով «Երևանի հանրություն» դաշինքը:
Դաշինքը ձևավորելու նպատակը եղել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելը: Դաշինքի՝ քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է: Ցուցակում են անկուսակցական անձինք:
«10-ից ավելի ՀԿ-ներ, ոչ քաղաքական կուսակցություններ երկար ժամանակ բանակցել են, գտել ընդհանուր եզրեր և բանակցելով համաձայնության եկել թեկնածուի ընտրության հարցում: Օրենքը ստիպում էր կուսակցական լուծում գտնել, որովհետև թերի որոշում է այն, որ ավագանու ընտրությունները պետք է կուսակցական լինեն»,- օգոստոսի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Երևանի հանրություն» դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանը, որը ցուցակում զբաղեցնում է 3-րդ համարը:
Ըստ Անահիտ Թարխանյանի՝ իրենց նպատակն է ներկայացնել հանրությունը, հանրության շահերը գալիք ընտրություններում: Նա կոչ է արել իրեն միանան հասարակական, քաղաքական ուժերը, կուսակցությունները՝ պահանջելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:
Դաշինքը ընտրություններից առաջ երկու կարևոր նախապայման է առաջ քաշել՝ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը և ՀՀԿ-ի կողմից քվոտաների հանձնումը: Այս երկու պահանջները դաշինքը կներկայացնի ԿՀԸ դիմաց՝ բողոքի ակցիա իրականացնելով:
Հարցին, թե ում է տեսնում իրեն լուրջ մրցակից և որոնք են լինելու ծրագրում առաջնահերթությունները, Անահիտ Թարխանյանը պատասխանեց.
«Պետք է մրցեն ծրագրերը, ոչ թե անհատները, ու քանի որ դեռ ներկայացված ծրագրեր չկան, դրա մասին դեռ վաղ է խոսել: Իմ շանսերը ես գնահատում եմ բավականին բարձր: Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին, ապա մշակվում է չորս տարվա ծրագիր, որի գումարը կազմելու է 1 մլրդ դոլարին համարժեք դրամ: Պատրաստ ենք և աշխատում ենք, որ չորս տարվա մեջ 30 000 աշխատատեղ ստեղծվի: Առաջնահերթ ոլորտները` առողջապահություն, շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ, տրանսպորտ, սոցիալական խնդիրներ, մշակույթ և այլն»,- ասաց Անահիտ Թարխանյանը:
Ծրագիրը ամբողջությամբ կներկայացվի սեպտեմբերի 10-ից հետո:
17:43 31.03.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:33 31.03.2025
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոնԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի տիտղոսը նվաճել է ամերիկացի Իլյա Մալինինը, որը կարճ և ազատ ծրագրի հանրագումարում հավաքել է 318,56 միավոր։ 20-ամյա Իլյա Մալինինը խորհրդային գեղասահորդներ Տատյանա Մալինինայի եւ Ռոման Սկորնյակովի որդին է, ծնվել է ԱՄՆ-ում։ Մարզվել է ծնողների մոտ։ Հիմա նրա մարզիչն է նաև ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանը։ ...
17:20 31.03.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց […] ...
17:11 31.03.2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե ԲուդենբենդերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական […] ...
17:00 31.03.2025
Արինա Սաբալենկան` Մայամիի «Մասթերսի» հաղթողԱշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ նվաճել է Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը: Բելառուս թենիսիստուհին եզրափակչում 7-5, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային: Սա Սաբալենկայի կարիերայում 18-րդ տիտղոսն է: ...
16:53 31.03.2025
Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցելԱյսօր կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել բարձր մակարդակի փոխադարձ այցերի դինամիկայի առթիվ,անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։ Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտին վերաբերող […] ...