11:44 23.08.2018
ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկման դրվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ Այն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես նոր կառավարության «ամենաանցանկալի նախագիծ»։
Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը մի քանի անգամ տարբեր ձևաչափերով քննարկել է առկա իրավիճակը։
«Մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք՝ ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա, հարցերը լուծվեն առանց նման որոշման։ Բուռն քննարկումներ եղան, դրանց արդյունքում, համենայն դեպս, մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ կարող ենք գյուղատնտեսության համար բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել։ Սա կառավարության համար կրկնակի փակուղային է՝ մի կողմից գյուղատնտեսություն, մյուս կողմից՝ քաղաքական ու քաղաքացիական համոզմունք, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես տարայի»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ոռոգման համակարգը հարցեր է առաջացնում, ուստի պետք է գնալ լրջագույն լուծումների, այդ թվում՝ կազմակերպչական, որպեսզի հասկանան՝ որքանով է իրականությանը համապատասխանում ՀՀ-ում «ջրային մաֆիա»-ի գոյությունը, ինչի մասին մամուլում նշվում է պարբերաբար։ Վարչապետն ասաց՝ եթե նման «մաֆիա» գոյություն ունի, այն պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, որով 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է սահմանվում մինչև 210 մլն խմ, այսինքն՝ հավելյալ ջրառը լինելու է մինչև 40 մլն խմ։
Փաշինյանը նշեց, որ այս թեմայով քննարկումների ժամանակ մասնակիցները երկու խմբի են բաժանվել, մի մասը խնդրում էր, որ հավելյալ ջրառի կարիք չկա, մյուսները պնդում էին, որ աննախադեպ բերքի սպասող գյուղացիներն աղետի առաջ կկանգնեն։ Վարչապետն ասաց, որ կստեղծվի օպերատիվ խումբ, որն անգամ օրենքի ընդունման պայմաններում մանրամասն կուսումնասիրի իրավիճակը, կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա հնարավորություն՝ սեզոնը փակել առանց այս հավելյալ 40 մլն-ին դիպչելու, այդ խնդիրը լուծվի, բայց եթե պարզվի, որ բերքը փչանալու է, այդ ջրառն իրականացնեն։
17:30 19.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ ՍաղմոսովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
17:25 19.04.2025
Վճարված հարկեր` գնահատված ուսուցիչՎճարված հարկեր` գնահատված ուսուցիչ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարի Գրիգորյանը հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ասում է՝ քիմիան սոսկ բանաձևեր չէ. այն մի հետաքրքիր աշխարհ է, որի հետ աշակերտը պետք է կապվի։ Ուսուցչի նպատակը հենց այդ կապը ստեղծելն է։ Պետք է տեսնել, թե որտեղ է աշակերտը կանգ առել […] ...
17:18 19.04.2025
Քելլոգ. ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ «Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։ Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա […] ...
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...