09:07 23.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգելքի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է:
Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու կլինի ոչ միայն պետությանը, այլև վարորդներին: «Փաստ»-ը փորձեց հասկանալ, թե այս խնդրի շուրջ ի՞նչ նոր զարգացումներ կամ լուծումներ կան:
«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունում սրա հետ կապված երկու տարբերակ է քննարկվում, որից մեկն, ըստ նրա, լավն է, մյուսը՝ շատ վատ: Քիչ թե շատ դրական տարբերակը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը մինչև 2020 թ. թույլատրելուն, իսկ մյուսը՝ ներկրելը մեկ պայմանով թույլատրելուն, այն է՝ ղեկի տեղափոխությամբ:
Սակայն ոչ ոքի համար այսօր գաղտնիք չէ, թե ինչ վտանգներ կարող է պարունակել նման որոշումը՝ ղեկի տեղափոխումը: Բազմիցս խոսվել է, որ այդ փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեքենայի հետագա շահագործման վրա:
Ղահրամանյանի խոսքով՝ ղեկը փոխելը բավական բարդ գործընթաց է, ընդ որում՝ ոչ միշտ արդյունավետ: Օրինակ՝ Վրաստանում ընդհանրապես արգելված է ղեկի տեղափոխություն կատարել, անգամ լիցենզավորված կազմակերպության դեպքում վստահ լինել հնարավոր չէ:
«Որպես վարորդների ներկայացուցիչ, նախարարությանը առաջարկել ենք այլ տարբերակ: Աջ ղեկով մեքենաներն ավելի մատչելի են, դրանց մաքսազերծումը նույնպես: Եթե ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ որոշեն ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը որոշ չափով նվազեցնել, ապա մարդիկ կնախընտրեն ձախ ղեկով մեքենա ներկրել, քանի որ մեզ մոտ մեքենաները ներկրվում են ոչ թե ըստ ճաշակի, այլ՝ ըստ արժեքի: Եթե ձախակողմյան ղեկով մեքենաների մաքսազերծումը նվազեցվի, ապա բնական ընտրության արդյունքում աջ ղեկով մեքենաների ներմուծումը կդադարի կամ կհասցվի նվազագույնի»,- նշեց նա:
Ի դեպ, միջինում աջ ղեկով մեքենայի գինը նույն մակնիշի ու տարեթվի ձախ ղեկով մեքենայից տարբերվում է 1000–3000 ԱՄՆ դոլարով: Իհարկե, այս ամենը դեռևս քննարկման փուլում է, դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չկա: Բայց բանն այն է, որ 2020 թ. այնուամենայնիվ պետք է արգելվի աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը, ինչը ԵԱՏՄ պահանջ է: Ղահրամանյանի խոսքով՝ պետք է մինչև 2020 թ. լուծումներ գտնել, որպեսզի մարդիկ հանկարծակիի չգան:
Զրուցակիցս, սակայն, ձախ ղեկով մեքենաների ներկրման ավելացման մեջ ևս խնդիր է մատնանշում: Ասում է՝ արդյո՞ք վարչական մարմիններին ձեռնտու է, որ շատ մեքենաներ ներկրվեն: Այդ դեպքում խնդիրներ կառաջանան երթևեկության մեջ:
«Շատ մեքենաների առկայությունն էլ խնդիր կստեղծի այլ ոլորտում, որին դեռևս ոչ ոք պատրաստ չէ: Օրինակ՝ եվրոպական երկրներում մինչ մեքենա ձեռք բերելը պետք է կայանման իրավունք ձեռք բերել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն»,- նկատեց նա:
Մինչ հոկտեմբեր հանրային քննարկումներ դարձյալ կլինեն: Այդպես է կարծում «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը՝ մատնանշելով, որ ներկրման արգելքը որոշ չափով վնասել է նաև պետբյուջեին: Մեքենաների ներկրման մեջ գերակշռում էին աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք հիմա չեն ներկրվում, դրանց մաքսազերծում չի կատարվել, և պետական բյուջե չեն ուղղվել այդ գումարները: Իսկ աջ ղեկով մեքենաների արգելքը ձախ ղեկով մեքենաների ներկրման ակտիվության պատճառ չէր դարձել, քանի որ նրանք, ովքեր կարող են ձեռք բերել մատչելի՝ աջ ղեկով մեքենա, ստիպված սպասում են ևս մի քանի ամիս, որպեսզի ավելի շատ գումար հավաքվի ձախակողմյան ղեկով մեքենա ձեռք բերելու համար:
Ղահրամանյանը վերջում հավելում է, որ արգելքը միշտ իր հետ խնդիրներ է բերում, ավելի լավ է՝ առաջարկվի խրախուսում, քան արգելվի, մարդիկ պետք է բնական ընտրության հնարավորություն ունենան»:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...