21:15 24.04.2023
Հակառակ իշխանությունների արգելքի, Ստամբուլում նույնպես կայացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ միջոցառուներ:
Արդյո՞ք արգելողը երկրի քաղաքական իշխանություններն են եղել: Ովքե՞ր են ակցիայի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
««Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմ» կոչվող հանրային շարժումը, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է այդ օրը միջոցառումներ, այս տարի ևս նախապես պաշտոնապես դիմել է պատկան մարմիններին՝ խնդրելով արտոնել միջոցառման անցկացումը՝ Ստամբուլի Քադիքոյ շրջանում: Ինչպես և անցած տարի, իշխանությունները չէին արտոնել, այսինքն՝ արգելել էին միջոցառման անցկացումը՝ պարզաբանելով, որ այն անտեղի է:
Նախաձեռնողները տարածել են հատուկ հայտարարություն, որում բողոք են արտահայտել կայացրած որոշման կապակցությամբ: Ընդ որում ընդգծում են, որ նույն այդ իշխանությունները արտոնում են ազգայնականների անցկացվող միջոցառումները, որտեղ վիրավորում են ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Ընդգծեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եկել էր Ստամբուլի հայոց պատրիարքարան: Պաշտոնական վարկածն ընդամենը շնորհավորելն էր Սուրբ Զատկի տոնը, բայց պարզ է, որ գլխավոր նպատակն ընտրություններից առաջ հայերին սիրաշահելն էր և Իմամօղլուն հայտարարել էր, որ աջակցելու է հայերին՝ իրենց բոլոր իրավունքները պաշտպանելու հարցում: Այս դեպքում ստացվում է՝ իշխանություններն իրենց խոստումը չեն կատարում:
Բացի դրանից հիշեցնեմ, որ Իկրեմ Իմամօղլուն ամիսներ առաջ մշակույթի հարցերով իր գլխավոր խորհրդական էր նշանակել հայտնի մտավորական, բալետի պարուհի Զեյնեբ Թամբային, ով «Հայեր ներեցեք մեզ» ակցիայի գլխավոր նախաձեռնողներից է և ով տարիներ շարունակ պայքարում է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Բայց պարզվում է, որ իրականում այդ մերժումը տված ատյանը ոչ թե քաղաքապետարանն է, այլ Ստամբուլի նահանգապետարանը: Այսինքն՝ մերժել է, ոչ թե Իքրեմ Իմամօղլուն, այլ Էրդողանի կողմից նշանակված նահանգապետը: Այդպիսով, քաղաքապետին կհաջողվի պահպանել իր դեմքը՝ չփչացնելով հարաբերությունները հայերի հետ, բայց արդյունքում միջոցառումը, այնուամենայնիվ, արգելվել է:
Կայացավ մեկ այլ ակցիա, որը նույնպես արտոնված չի եղել և որի արտոնության համար անգամ չեն էլ դիմել: Երեկ ժամը 17-ին Քուրթուլուշ շրջանում, ուր այն կայարանն է, որտեղ 108 տարի առաջ հավաքել էին հայ մտավորականներին: Հենց այդ վայրից ոչ հեռու մեկ այլ ցույց է կազմակերպվել՝ Կանաչների և Ձախ ապագայի կուսակցությունների կողմից: Եվ ահա այդ ակցիայի նախաձեռնողներից մեկն է հայտնի լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, ով Ջեմալ Փաշայի հարազատ թոռն է: Հասան Ջեմալը ժամանակին ոչ միայն դատապարտել էր պապի արածները, այլ նաև եկել էր Երևան և Ծիծեռնակաբերդում ծաղիկներ էր դրել ու իր խոնարհումը բերել՝ հայտարարելով, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանության փաստը և անգամ գիրք էր գրել, որ հենց այդպես էլ կոչվում է «Հայոց Ցեղասպանություն-1915»: Ավելին, Երևանում նաև հանդիպել էր իր պապին սպանած գործչի թոռանը և ընկերացել նրա հետ: Եվ ահա այդ միջոցառմանը Հասան Ջեմալը երեկ շատ տպավորիչ ելույթ է ունեցել :
Մեկ այլ միջոցառում էլ տեղի է ունեցել Ստամբուլի հայկական գերեզմանատներից մեկում, ուր հիշում էին Սևակ Բալկչիին, որին թուրք ազգայնականը 2021թ.-ի ապրիլի 24-ին սպանել էր բանակում և ակնհայտ է, որ պատճառը ազգային հողն էր»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կա՞ն էլի երկրներ, ուր փորձել են խոչընդոտել միջոցառումների անցկացումը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...