Պետք է ունենալ արտահանմանը միտված տնտեսություն․ Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

Պետք է ունենալ արտահանմանը միտված տնտեսություն․ Նիկոլ Փաշինյան

21:34 22.08.2018

Կառավարության համար տնտեսական առաջընթացի կարևոր մաս է փորձարարական ճյուղը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսական առաջընթացի մասին կառուցվածքում պետք է միշտ ուղերձ հղել, որ բաց են նոր գաղափարների համար։ Նա նաև ներկայացրեց, թե որոնք կարող են լինել փորձարարական ճյուղերը։ Փաշինյանն ընդգծեց՝  աշխարհում զարգանում են բիոտեխնոլոգիաները, և մեր շատ հայրենակիցներ այս ոլորտում լուրջ ներգրավվածություն ունեն։

«Հույս ունենք քաջալերել, որ իրենք իրենց ընկերությունների դուստր ձեռնարկությունները բացեն այստեղ։ Այդպիսին կարող է լինել դեղագործության ոլորտը։ Այս սեգմենտը առաջարկությունների բաց սեգմենտ է, Կառավարությունը սրանով ուղերձ է հղում, որ պատրաստ է նոր գաղափարներ քննարկել, ներդրումային միջավայրերում նոր գաղափարների համար որոշակի պայմաններ ստեղծել»,- ասաց նա։

Վարչապետը խոսեց նաև ադամանդագործության և ոսկերչության ոլորտների մասին, նշեց՝ ժամանակին ադամանդագործությունը բավական զարգացած էր Հայաստանում, բայց, ցավոք, դրամի փոխարժեքի բարձրացման, նաև ադամանդի շուկայում ազատականացման պրոցեսի հետևանքով այդ ոլորտը Հայաստանում, ըստ էության, կանգ առավ։ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը շատ կարևորում է այս ոլորտի զարգացումը Հայաստանում, ասաց՝ կան ընկերություններ, որ աշխատում են այդ ուղղությամբ, և հուսով է՝ հաջողություն կունենան, կառավարությունը նրանց կաջակցի։

Փաշինյանի խոսքով՝ կարևոր է ապրանքների տուրիստական արտահանումը։ Նա նշեց՝ ցանկացած երկրում, ուր գալիս են զբոսնելու, ընդունված է տարբեր իրեր գնել՝ որպես զբոսաշրջային տուրի մի մասնիկ։ Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում դա կարող է ոսկեգործության ոլորտի զարգացման խթան լինել։ Փաշինյանը խոսեց նաև թեթև արդյունաբերական ապրանքներից, Հայաստանում կոշիկի ու հագուստի արտադրությունից։ Նա ասաց, որ կոշիկի արտադրությունը Հայաստանում լուրջ ավանդույթներ է ունեցել, հիմա որոշակի աշխուժացում կա ոլորտում, նաև տեքստիլի արտադրության մեջ, նշեց, որ նաև ներդրումային հետաքրքրություն կա՝ նոր արտադրություն սկսելու համար։ Վարչապետը տեղեկացրեց՝ այսօր արդեն հաջող արտադրություն կա, և պետք է կարողանան աջակցել ոլորտին՝ արտաքին շուկաներ դուրս գալու համար։

«Շատ կարևոր է, որ ոլորտում ներգրավված մարդիկ ուղերձ ստանան, որ կառավարությունն աջակցում է նրանց։ Կարևոր է արձանագրել, որ պետք է ունենալ արտահանմանը միտված տնտեսություն։ Մեր շուկան շատ փոքր է ցավոք: Մենք չենք կարող հույս ունենալ, որ մեր շուկայի վրա հաշվարկված տնտեսությամբ կարող ենք աշխատատեղեր ստեղծել, բարձր աշխատավարձեր ապահովել, դրա համար մեր տնտեսությունը պետք է լինի միտված արտահանմանը»,- նշեց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP