С-400 համալիրների մատակարարումը Թուրքիա կմեկնարկի 2020թ. – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

С-400 համալիրների մատակարարումը Թուրքիա կմեկնարկի 2020թ.

12:20 12.03.2018

С-400 համալիրները Թուրքիա մատակարարելու գործընթացը կիրականացվի 2020 թվականի սկզբից: Այս մասին Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

«Թուրքական կողմը ցանկություն էր հայտնել արագացնել գործընթացը, և մենք ընդառաջ գնացինք՝ գտնելով լավագույն լուծումը: Կարծում եմ՝ պայմանագրի կատարման գործընթացը կսկսվի 2020-ի սկզբին»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով ռուսական զենք չգնելու համար ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայի վրա գործադրվող ճնշման վերաբերյալ հարցին: Կոժինը նաև ավելացրել է. «Պայմանագիրը կնքված է, այն կիրականացվի»:

ՌԴ ղեկավարի օգնականի կարծիքով՝ Ռուսաստանի օպերացիան Սիրիայում թույլ տվեց փորձարկել գրեթե բոլոր նորույթները՝ «Սու-35» կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, հակատանկային համալիր:

«Մի բան է, երբ առաջարկում ես բուկլետներ ու մակետներ, որոնք փորձարկում են անցել մարզադաշտում, մեկ այլ բան, երբ գործընկերներդ դրանք տեսնում են իրական գործողության մեջ: Մենք նպատակ ենք դրել Սիրիայում ցուցադրել մեր պաշտպանական ոլորտի արտադրանքը: Սա պատերազմ է, ողբերգություն է, բայց, այդուհանդերձ, մենք ստիպված էինք այնտեղ ցուցադրել մեր ժամանակակից զենքը»: 

Կոժինը նաև խոստովանել է, որ Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ  դժվարացնում են հայրենական արտադրության զնեքի վաճառքը, բայց ռուսական կողմը պատրաստ է աշխատել նաև դժվար պայմաններում և զենք է մատակարարում այլ երկրներ ավելի, քան նախատեսվում էր:
 
«Սա լուրջ մարտահրավեր է, լուրջ խնդիր, այլ հարց է, որ մենք գիտենք, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել»,- ասել է Կոժինը:
 
Նրա խոսքով՝ 2017թ. արդյունքները ցույց տվեցին, որ ՌԴ-ն հաջող է աշխատում նաև պատժամիջոցների պայմաններում: Նա նշել է, որ զենքի վաճառքի պորտֆելը չի փոքրացել:
«Այն կազմել է 45 մլրդ դոլար, կնքվել են 16 մլրդ դոլարի նոր պայմանագրեր», – ասել է Կոժինը: 
Զենքի մատակարարման աշխարհագրությունն էապես չի փոխվել. շուկայի 50%-ը զբաղեցնում է Միջին Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, ավանդական գործընկերներն են Հնդկաստանն ու Չինաստանը: Նա նաև նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է 100 երկրի հետ.
«Ավանդական գործընկերների ցանկին ավելացել են երկրներ, որոնք նախկինում կա՛մ ընդհանրապես չկային ցուցակում, կա՛մ համագործակցությունը լոկալ բնույթ էր կրում: Խոսքը Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրություննների, Թուրքիայի, Կատարի, Բահրեյնի մասին է»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP