Կմնա ավտոներս կանգնեցնենք, ուղտերով քաղաք էրթանք-գանք․ գյուղացիները փակել էին Գյումրի-Արևիկ ավտոճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Կմնա ավտոներս կանգնեցնենք, ուղտերով քաղաք էրթանք-գանք․ գյուղացիները փակել էին Գյումրի-Արևիկ ավտոճանապարհը

18:40 20.04.2023

Գյումրի-Արևիկ-Այգաբաց ավտոճանապարհը հիմնական ու միակ ճանապարհն է մի քանի գյուղերի բնակիչների համար, որոնց կապը Գյումրի հետ մշտական է։Ավտոճանապարհը մարզային նշանակության է, այն  համարվում է նաև Գյումրի -Երևան մայրուղուն այլընտրանք։ Հսկայական փոսերի ու ասֆալտաշերտի  քայքայման պատճառով մոտ 11 կմ-ոց ճանապարհով երթևեկելը դարձել է գրեթե անհնար, գյուղից Գյումրի ընկած քանդված ճանապարհը 15- ի փոխարեն անցնում են  40-ից 50 րոպեում։

«Ճամփա չկա, գոյություն չունի։ Կմնա ավտոներս կանգնեցնենք, մեկ-մեկ հատ ուղտ առնինք ու ուղտերով էրթանք քաղաք գանք։ Սաղ փոս է, էլ երթևեկել հնարավոր չէ»,- նշում է ճանապարհը փակած գյուղացիներից մեկը։

Ուղտերով գնալու համար կոշտ, ավազակոպճային ճանապարհն էլ հարմար չէ։ Գյումրի-Արևիկ-Այգաբացը հիմնանորոգվել է 2007 թվականին, բայց  գյուղացիներն ասում են, որ անորակ շինարարություն է եղել, և մեկ տարի անց ասֆալտաշերտը սկսել է քայքայվել, առաջացել են հսկայական փոսեր։ Վիճակն ավելի է վատացել նաև մոտակա հանքի ծանր բեռնատարների անցուցադարձի պատճառով։ Փոսերն ավելի են խորացել, դրանք ընթացիկ աշխատանքների ժամանակ, եթե փակվել են, ապա տեղումների հետ բեռնատարների անիվների տակ չեն դիմացել։

«Ճամփեն սարքեցին, մեկ տարի չանցած՝ քանդվավ։ Մարզպետարանի ներկայացուցչին կհարցնեմ՝ կսե էս ճամփեն մինչև էսօր ընդունված չէ։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ է սարքվե բայց  պետությունը մինչև էսօր դեռ չի ընդունել, որովհետև բռակ է էստեղ ասֆալտ գոյություն չունի»,- ասում է բողոքող գյուղացիներից մեկը։

Ճանապարհը քայքայվածության պատճառով այժմ որևէ ընկերություն չի  սպասարկում։ Այն դուրս է մնացել ճանապարհաշինական  ընկերություններին  ներկայացվող մրցույթների փաթեթներից։ Մարզային նշանակության ճանապարհը  իր միջոցների հաշվին ընդամենը անցանելի է պահում Ախուրյանի համայնքապետարանը։

Գյուղի բնակիչները ճանապարհը փակ պահեցին մինչև ոստիկանության ու պարեկային ծառայության աշխատակիցների, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուների տարածք գալը։ Քաղաքաշինության վարչության պետը բողոքող գյուղացիների  հետ կարճ զրույցից հետո հեռացավ՝ հրաժարվելով այլ պարզաբանումներից։ Պաշտոնյաները գյուղացիներին միայն հայտնել էին, որ հարցը կկարգավորվի ժամանակավոր՝ փոսալցումներով։

«Մենք պայմանավորվեցինք ժամանակավոր լուծում տալ, կատարելու ենք փոսալցում, հարթեցման աշխատանքներ ենք կատարելու, բայց դա ժամանակավոր է, ճանապարհը անընդհատ սպասարկման խնդիր ունի, որը ծանր է նստելու համայնքի վրա։ Բոլոր դեպքերում՝ փորձելու ենք էս ձևով ինչ- որ հարցեր լուծել»,- նշում է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Ճանապարհը բավական երկար է, գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում այստեղով են անցնում կոմբայնները, տրակտորները, վարուցանքի տեխնիկան։ Պետական որևէ փողոցաշինական ծրագրում այս տարի Գյումրի-Արևիկ ճանապարահատվածը ներառված չէ։

Ճանապարհը անցանելի պահելու տարբերակը նորից մնաց հարթեցումը, տեղ-տեղ էլ ավազակոպճային հիմքով փոսալցումը, ինչն էլ կարճ կյանք կունենա՝ ծանրաքաշ բեռնատարների և գյուղտեխնիկայի պատճառով։ Մի քանի օրից համայնքապետարանը կսկսի փոսալցման և հարթեցման աշխատանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP