«Արցախ կատարած այցիս մեջ որևէ դատապարտելի արարք չեմ տեսնում». Սաիթ Չեթինօղլու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--1.91 oC

«Արցախ կատարած այցիս մեջ որևէ դատապարտելի արարք չեմ տեսնում». Սաիթ Չեթինօղլու

14:40 07.10.2017

Թուրք ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, ով սեպտեմբերին այցելել էր Արցախ, բացարձակապես անհիմն է համարում պաշտոնական Բաքվի կողմից բարձրացված աղմուկը, ինչպես նաև իրեն ու գործընկերներին կալանավորելու, միջազգային հետախուզում հայտարարելու մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշումը: Այս մասին Չեթինօղլուն ասաց «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ՝ իր մտահոգությունները հայտնելով Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որոնք ուղղված են այլ երկրներն ու միջազգային կառույցներն իր կամակորության գործիքը դարձնելուն:

«Պատմաբան և ցեղասպանության հետազոտող լինելուց բացի, ես նախ և առաջ իրավապաշտպան եմ և մարդու իրավունքների ակտիվիստ: Ղեկավար պաշտոն եմ զբաղեցրել Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերակցությունում: Երբ Amnesty International-ը դեռ Թուրքիայում չէր գործում, կազմակերպության միջազգային անդամի կարգավիճակ ունեցող անձանցից էի: Իսկ երբ արդեն Amnesty International-ը որոշեց գալ Թուրքիա, դրա առաջին համակարգողներից էի: Միառժամանակ զբաղեցրել եմ նաև Անկարայում Մտքի ազատության նախաձեռնության խոսնակի պաշտոնը:

Այս տեսանկյունից Արցախ կատարած այցելությունս ավելի քան բնական է դիտվում: Ընկերոջս՝ Արագած Ախոյանից այդ առաջարկն առանց երկմտանքի եմ ընդունել:

«Վիճարկելի» և «քննարկման առարկա հանդիսացող» տարածքներ անվանումները խիստ խնդրահարույց եմ համարում: Ո՞ւմ կամ ինչի՞ համաձայն են դրանք վիճարկելի: Այս հարցերի պատասխանը կոնյունկտուրային է և «ռեալպոլիտիկ»: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական իրադրություն է, որն իրականությունը չի արտացոլում:

Մեր օրերում, երբ մարդկությունը այդքան մեծ արժեքային նվաճումների է հասել, սա բացարձակապես անընդունելի, հետադիմական մի իրավիճակ է: Որպես իրավապաշտպան և ակտիվիստ՝ Կովկասում «վիճարկելի» և «խնդրահարույց» անվանվող Արցախ/Ղարաբաղ իմ կատարած այցի և հետազոտությունների մեջ որևէ դատապարտելի բան չեմ տեսնում:

Աշխարհի օրակարգում պահպանվող շարունակական բախումների մասին լուրերի կողքին այս տարածաշրջանում, որտեղ 2016 թվականի ապրիլին մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ տեղի ունեցան, ավելի քան բնական եմ համարում իրականացված այցելությունը՝ հասկանալու, թե այդ տարածաշրջանում ինչ է տեղի ունենում: Ավելին, պետք է խոստովանեմ, որ այս հարցում շատ ուշ եմ ներգրավվել:

Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի նորմերը խախտելով մեր դեմ հետաքննություն սկսելն ու մեզ ձերբակալելու մասին որոշում ընդունելը բառիս բուն իմաստով բռնության դրսևորում են: Անընդունելի երկրորդ պահանջն էլ մեզ պատժելու համար մեր երկրից մեզ պահանջելն է, ինչը որևէ իրավական հիմք չունի, բացարձակապես անընդունելի է: Քմահաճություն: Այդ իսկ պատճառով էլ այդ պահանջը մեր երկրի կողմից ուշադրության չարժանացավ, անտեսվեց:

Ադրբեջանի կողմից բռնության մեկ այլ դրսևորում է միջազգային հետախուզում հայտարարելով իմ ազատ շրջելու իրավունքը խոչընդոտելը: Այս իրադրությունը ոչ այլ ինչ է, քան մարդու հիմնարար իրավունքների խախտում, պետություններն ու միջազգային կազմակերպություններն Ադրբեջանի կամակորությունների գործիք դարձնելու փորձ: Փորձում են սահմանափակել ոչ միայն Արցախ, այլև արտերկրյա մեր մյուս այցելությունների իրավունքը:

Ինչպես հայտնի է՝ ազատ տեղաշարժի իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Այս սկզբունքից ելնելով՝ Միջազգային քրեական դատարանը տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը որակում է որպես մարդկության դեմ իրականացվող հանցագործություն:

Արցախում կատարած ուսումնասիրություններիս արդյունքները կհրապարակեմ առանձին»,-հայտարարում է Չեթինօղլուն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP