«Թալիբան»-ի զինյալները Աֆղանստանում մարզային շտաբ են գրավել. կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:45:01
Ամսաթիվ
27 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+22.09 oC

«Թալիբան»-ի զինյալները Աֆղանստանում մարզային շտաբ են գրավել. կան զոհեր

09:56 12.03.2018

Աֆղանստանում զինյալները Ֆարահ նահանգում գրավել են մարզային շտաբը: Washington Post-ի փոխանցմամբ՝ բախումների ընթացքում զոհվել և վիրավորվել է անվտանգության 15 աշխատակից: Չեզոքացված ահաբեկիչների թիվը ճշտվում է:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:

Նահանգային խորհրդի ղեկավար Ֆարեդ Բախթավերի խոսքով՝ «Թալիբան»-ը վաղ առավոտյան տարբեր ուղղություններից հարձակվել է Անարդարայի շրջանային ոստիկանության և վարչական գրասենյակների վրա:

«Մարզային շտաբը գտնվում է զինյալների վերահսկողության տակ: Մարզային կենտրոնի և կառավարական գրասենյակների մոտ թեժ մարտեր են ընթանում»,- հայտնել է Բախթավերը:

Նշենք, որ զինյալները վերջին օրերին Ֆարահ նահանգում մի քանի հարձակումներ են գործել աֆղանական անվտանգության ուժերի դեմ: Նախորդ երկու օրերի ընթացքում «Թալիբան»-ի զինյալների հարձակումների հետևանքով նահանգի Բալա Բուլուկ շրջանում զոհվել են հատուկ նշանակության ուժերի 7 զինծառայող և 8 ոստիկան:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը քայլեր կձեռնարկեն իրավիճակը թուլացնելու համար

18:24 27.04.2025

Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը քայլեր կձեռնարկեն իրավիճակը թուլացնելու համար

Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը զսպվածություն կցուցաբերեն և կօգնեն դեէսկալացնել իրավիճակը, ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր պակիստանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը հանդես է գալիս հնարավորինս շուտ անաչառ հետաքննության օգտին: Հակամարտությունը չի համապատասխանում Հնդկաստանի և Պակիստանի հիմնարար շահերին և չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը», – ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում […] ...

Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա, ներողություն եմ խնդրում․ Ռյուդիգեր

18:04 27.04.2025

Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա, ներողություն եմ խնդրում․ Ռյուդիգեր

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում ցույց տված ագրեսիվ պահվածքի համար ներողություն է խնդրել: «Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա։ Ես շատ եմ ցավում։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք, հատկապես երկրորդ կեսում։ 111-րդ րոպեից հետո ես այլևս չէի կարողանում օգնել թիմիս և սխալ թույլ տվեցի եզրափակիչ սուլիչից առաջ։ Կրկին ներողություն […] ...

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

17:58 27.04.2025

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի […] ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան

17:40 27.04.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել թանգարանի տնօրեն Ջեբրայիլ Նոքանդեի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, կողմերը կարևորել են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության ակտիվացումը, անդրադարձ է կատարվել համատեղ նոր ծրագրեր անցկացնելու հնարավորություններին: ...

Գուցե մնամ, գուցե հեռանամ․ Անչելոտի

17:21 27.04.2025

Գուցե մնամ, գուցե հեռանամ․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի հանդիպումը: «Խաղացողներին ասելիք չունեմ, քանի որ բարձրակարգ հանդիպում անցկացրինք: Արեցինք այն ամենը, ինչ պետք է անեինք: Ցավ եմ ապրում: Լավ էինք պաշտպանվում: Առաջին կեսում «Բարսելոնան» մեզնից լավն էր, երկրորդ կեսում մենք լավն էինք նրանցից: Այժմ 2 օր կհանգստանանք: Մբապեն չէր կարող […] ...

Արման Խոջոյանը Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատի երիտասարդների հետ

17:17 27.04.2025

Արման Խոջոյանը Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատի երիտասարդների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ Քննարկվել են պետական կառավարման ոլորտին, հանրային կյանքում երիտասարդների դերի, կրթության, սոցիալական և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Մասնակիցները զրուցել են նաև հասարակություն-պետություն համագործակցության, երկրի հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավման […] ...

BACK_TO_TOP