BBC-ն դիմում է ներկայացնում ՄԱԿ-ին Իրանի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+5.09 oC

BBC-ն դիմում է ներկայացնում ՄԱԿ-ին Իրանի դեմ

09:10 12.03.2018

BBC-ն մտադիր է դիմում ներկայացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որպեսզի վերջինս Իրանին ստիպի դադարեցնել լրատվամիջոցի պարսկական ծառայության անձնակազմի հետապնդումները:

BBC-ի պնդմամբ՝ Թեհրանը սպառնալիքներ է ուղարկել իր պարսիկ լրագրողներին, ձերբակալել է նրանց հարազատներին և ճանապարհորդելու արգելքներ ներմուծել:

Հաղորդվում է, որ Իրանը սկսել է հետապնդումներ իրականացնել BBC-ի իրանական ծառայության աշխատակիցների հանդեպ 2009թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Թեհրանը արտաքին ուժերին մեղադրեց ընտրություններին միջամտելու մեջ: Իրանը քրեական գործ է սկսել BBC-ի 152 ներկա և նախկին աշխատակիցների նկատմամբ՝ նրանց մեղադրելով ազգային անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Իրանին կոչ է արել դադարեցնել իրավական գործողությունները լրատվամիջոցի անձնակազմի և նրանց ընտանիքների դեմ և ցանկացած անկախ լրատվության դեմ՝ անկախ նրանից դա առնչվում է BBC-ին թե ոչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ

09:40 17.04.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ

Իսրայելի կառավարության գործողությունները՝ ներառյալ մարդասիրական օգնության ռմբակոծումն ու արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։ «Ակտիվացված ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական օգնության տրամադրման տարածքի կրճատումը նշանակում են, որ Գազայի հատվածում […] ...

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներին

09:30 17.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից […] ...

Սիսիանում թույլ ձյուն է տեղում

09:18 17.04.2025

Սիսիանում թույլ ձյուն է տեղում

Ապրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված […] ...

Կարագերը ծաղրել է Ռեշֆորդին

09:10 17.04.2025

Կարագերը ծաղրել է Ռեշֆորդին

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ծաղրել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Բանն այն է, որ ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ Չեմպիոնների լիգայի օրհներգի փոխարեն հնչել էր Եվրոպա լիգայի օրհներգը ու Կարագերն էլ հետևյալն էր ասել․ «Նայե՛ք Ռեշֆորդին, նա շատ լավ է զգում, քանի որ սովոր է Եվրոպա լիգայի օրհներգը լսելուն»: […] ...

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում

09:05 17.04.2025

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

NYT. ԱՄՆ-ը չի աջակցել մայիսին Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրին

08:55 17.04.2025

NYT. ԱՄՆ-ը չի աջակցել մայիսին Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրին

Իսրայելը ծրագրում էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականի մայիսին, սակայն հրաժարվեց ծրագրից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չաջակցեց այդ քայլին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը համոզված էր, որ ԱՄՆ-ը ակտիվորեն կմասնակցի գրոհի նախապատրաստմանը և հրեական պետությանը պաշտպանություն կապահովի Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածից։ Հարձակման նպատակն […] ...

BACK_TO_TOP